ՇԱՀՈՒՄՅԱՆ Ստեփան Գևորգի (1878 թ., Թիֆլիս-1918 թ.), հասարակական-քաղաքական  գործիչ,  քաղաքագետ,  հրապարակախոս: ՌՍԴԲԿ անդամ 1898 թվականից: 1886-88թթ. սովորել է Թիֆլիսի Օոբելյանի  գիշերօթիկ և Քաթանյանի մասնավոր դպրոցներում, 1889-98 թթ.՝  ռեալական ուսումնարանում: 1898-1901 թթ. ընդհատումներով սովորել է Ռիգայիպոլիտեխ ինստիտուտի քիմիայի բաժնում, մասնակցել է ուսանողական հեղափոխական շարժումներին: 1902-07 թթ. սովորել է Բեռլինի համալսարանի  փիլիսոփայության  ֆակուլտետի  պետական  իրավունքի  բաժնում,  իսկ 1911թ.  էքստեռն  քննություններ է  հանձնել և ավարտել Մոսկվայի  համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ուսումնառությանը զուգընթաց աշխատանք է կատարել ՌՍԴԲԿ արտասահմանյան  կազմակերպություններում (Բեռլին, Մյունխեն, Ժնև ևն), գործնական կապեր է հաստատել Կ. Կաուցկու, Ա. Բերելի, Ֆ. Մերինգի, Ռ. Լյուքսեմբուրգի, Կ. Լիբկնեխտի, ռուսական վտարանդի հեղափոխականներ Գ. Պլեխանովի, Վ. Լենինի, բոլշևիկյան մի շարք թերթերի խմբագրությունների, հնչակյան կուսակցության  հիմնադիր Ա. Նազարբեկի  և այլոց հետ: Զբաղվել է ազգային հարցիտեսության խնդիրներով. 1903-05 թթ. գրել «Ազգային հարցը ևսոցիալ-դեմոկրատիան»  աշխատությունը,  որտեղ լուսաբանել է ազգ  հասկացությունը,  ազգային  հարցի  դրվածքը,  ազգային հարաբերությունների,  ազգամիջյան գործընթացների հիմնախնդիրները, ապագա Ռուսաստանի պետական ֆեդերատիվ կառուցվածքի  գաղափարը: «Ազգային հարցը և սոցիալ դեմոկրատիան», «Ռեֆերատ ազգային հարցի մասին», «Ազգային-կուլտուրական  ավտոնոմիայի մասին», «Նացիոնալիզմը  Կովկասում  և ռազմաճակատի մերկացումը» և այլ աշխատություններում բացահայտել է ազգային  հարցի  տեղը հասարակության կյանքում, մշակել ազգային  պետական  շինարարության  հիմնահարցերը:

Շահումյանը գործուն մասնակցություն է ունեցել ռուսաստանյան երեք  հեղափոխություններին, հիմնադրել և խմբագրել է բոլշևիկյան տասնյակ  թերթեր: Մշտապես հետապնդվել է ցարական իշխանությունների  կողմից, քանիցս ձերբակալվել և աքսորվելԿովկասի սահմաններից:

Շահումյանի ղեկավարությամբ 1915թ.   հոկտեմբերին Բաքվում  գումարվել  է ՌՍԴԲԿ Կովկասի կազմակերպությունների անլեգալ խորհրդակցություն,  քննարկվել են պատերազմի, Կովկասում ազգային  հարաբերությունների  և այլ հարցեր: «Ազգային հարցի մասին»  բանաձևում,  որը  ձևակերպել է Շահումյանը, ասված էր. պետք է ղեկավարվել ազգերի ինքնորոշման  իրավունքի դրույթներով,  որ  «կուլտուր ազգային  ավտոնոմիայի պահանջը մոլորություն է»:  Խորհրդակցությունը,  հիմք  ընդունելով ՌՍԴԲԿ ծրագրային  հիմնադրույթները,  առաջադրել է  պետական կարգի լիակատար  դեմոկրատացում՝ առանց  ազգային  խտրականության,  լեզուների  լիակատար  իրավահավասարություն,  մարզայինին  քնավարություն  ազգային  կազմով  աչքի  ընկնող  վայրերի համար: «Ազգային-կուլտուրական  ավտոնոմիայի  մասին»  աշխատության մեջ Շահումյանը գտնում էր, որ պետական սահմանադրությունը պետք է երաշխավորի ազգերի ինքնորոշման իրավունքը,  իսկ  դա նշանակում է ամենից առաջ, որ եթե մի որևէ ազգություն՝  օբյեկտիվ,  տնտեսական թե սուբյեկտիվ հոգեբանական պատճառներով  չի կարող  կամ չի ցանկանում մի ժողովուրդ կազմել ռուս  և  մյուս ազգերի  հետ միասին, նրան սահմանադրությունը իրավունք  պետք է  տարաբաժանվելու և ինքնուրույն պետություն կազմելու  (Շահումյան  Ստ.,  ԵԼԺ, հ. 2, էջ 415-416):

1917թ. հոկտեմբերի 2-7-ը Թիֆլիսում  Շահումյանի նախաձեռնությամբ  գումարվել է ՌՍԴ(բ)Կ Կովկասյան կազմակերպությունների  առաջին համագումարը, որտեղ առաջարկել է  Արևմտյան Հայաստանի  ազատագրության հարցը լուծել  ինքնորոշման սկզբունքով. «Թուրքահայաստանի հարցի լուծումը  մենք  պետք  է  թողնենք  հենց այդ մարզի բնակչությանը, որն ինքը պիտի  որոշի իր  բախտը,  Ռուսաստանին միանալու՝ նրանց որոշման  դեպքում,  նրանք  պետք է  միացվեն հայերին՝ (ՇահումյանՍտ., ԵԼԺ, հ. 3, էջ 270): Սակայն այդ առաջարկությունը պաշտպանություն չի գտել: 1917 թ.  Հոկտեմբերի  հեղաշրջումից հետո  ՌԽՍՖՀ  ժողկոմխորհի  կողմից Շահումյանը նշանակվել է Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ  կոմիսար:  Ժողկոմխորհը 1917 թ.  վերջին  ընդունել  էր  Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որի նախապատրաստմանը ակտիվմասնակցել էր Շահումյանը: 1918 թ.  գարնանը  Բաքվում  հաստատվելէ  խորհրդային  իշխանություն՝ Կոմունա, Շահումյանը ընտրվել է Բաքվի ժողկոմխորհի  նախագահ և արտաքին գործերի ժողկոմ: Վեցամսյա գործունեությունից հետո Բաքվի կոմունան ընկավ: Սեպտեմբերի 20-ի  գիշերը  Անդրկասպյան  ավազուտներում՝ (Պերնալ և Ախչակույմա երկաթուղային կայարանների միջև) անգլիական զավթիչներն ու Էսէռները  գնդակահարեցին Շահումյանին  և նրա 25 ընկերներին՝ Բաքվի 26 կոմիսարներին:

 Խ. Բարսեղյան

Գրականության ցանկ՝ «Հայկական հարց» հանրագիտարան

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am