Նորություններ
ՆԱՅԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում: Ցուցադրության կազմակերպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ:...
05/09/2014 - 15:36
ԹՈՒՐՔ ՌԵԺԻՍՈՐԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ՝ ՎԵՆԵՏԻԿԻ 71-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՈՍԿԵ ԱՌՅՈՒԾԻ» ՀԱՎԱԿՆՈՐԴ
Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում, որն անցկացվում է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 6-ը, կայացել է թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Վերք» (The Cut) ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Գերմանական Deutsche Welle մեդիաընկերության փոխանցմամբ ֆիլմը ընդգրկվել է մրցութային ծրագրում՝ «Ոսկե Առյուծի» հավակնող քսան ֆիլմերի շարքում: «Սպի» ֆիլմը իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրություն է: Ֆիլմի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Նկարահանումները անցել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում:...
05/09/2014 - 11:21
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
 ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի շրջանակներում  Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանի հեղինակությամբ 2014 թ. մարտի 10-ին ընթերցողների դատին ներկայացրեց «Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» վերնագրով գիտական աշխատությունը:...
01/09/2014 - 15:30
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ…
 2014 թ. մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին պետական հանձնաժողովի անդամներից բացի ներկա են եղել տարբեր համայնքներից հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ և հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ:...
06/06/2014 - 16:57
ՎԵՐԱՊՐՈՂԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ
Հելեն Պալոյանի կյանքը Հայաստանում անցել է մանկատանը: Պալոյանը (հետագայում Խերդիյան) թափառում էր փողոցներում` սնունդ և ապաստան աղերսելով: Նա ականատես է եղել, թե ինչպես Օսմանյան զորքերը ներխուժեցին իր գյուղը, տեղահանեցին բնիկներին հենց 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնից առաջ:...
31/10/2013 - 11:52
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՆԿՈՒՂՈՒՄ
‹‹1920թ.-ին հայ որբերի կողմից գործված գորգը, որ գտնվում է Սպիտակ տան նկուղում նույնքան անտեսված է, որքան Հայոց ցեղասպանությունը››,- գրում  է ամերիկյան “Washington Post” պարբերականը:...
30/10/2013 - 11:56
«ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՎՃԱՐ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
...
06/06/2013 - 17:17
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am