Նորություններ
Տպել

 «Ուկրաինայի հայերի միության» կողմից ստեղծված «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անիմացիոն ֆիլմը Global India միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակն է շահել: Այս մասին հայտնում է The Siver Times-ը:

Փառատոնը տեղի է ունեցել մարտի 24-25-ին Հնդկաստանի Պունե քաղաքում: Ֆիլմը նոմինացվել է մարտի սկզբին:

Միության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ֆիլմը ցուցադրվելու է նաև Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում:

Ֆիմլը նախկինում մասնակցել է միջազգային այլ կինոփառատոնների ևս: Այն երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում: Անիմացիայի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և նրա գործընկեր Անդրեյ Լիդագովսկին:

 

Աղբյուրը՝ panarmenian.net


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am