Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատի կողմից (Tweede Kamer) ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել: Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի՝այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդեռլանդների ներկայացուցիչ, ով մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին: Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն հայտարարել է, որ հոլանդական խորհրդարանի որոշումն իրավաբանական տեսանկյունից անվավեր է: |