Նորություններ
Տպել

 

 Լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի անգլալեզու «Սպանությունների հրամաններ. Թալեափ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գիրքը: Այս մասին գրքի հեղինակը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Վերջինս հայտնել է, որ գրքում նրեռված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ Էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

«Սպանությունների հրամաններ. Թալեափ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը»  գրքում պատմաբան Թաներ Աքչամը ոչնչացնում է թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը: Գրքում հեղինակը ներառել է վերջերս հայտնաբերած փաստաթուղթ, որը մատնացույց է անում հայկական բնակչության ոչնչացման ծրագրում Օսմանյան կայսրության կենտրոնական դերը:

Բացի այդ, Թաներ Աքչամը գրքում ներկայացնում է, որ սպանության հրամանը ստորագրել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան, ինչը թուրքական կառավարությունը երկար ժամանակ հերքում է:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am