Նորություններ
Տպել

 

Ս. թ. նոյեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ կրկնելով 2017 թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանին ընդունված բանաձևի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրոպական խորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, որովհետև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար:

 

Այնուամենայնիվ, հայկական կողմի նպատակային գործունեության և եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ ԵԽ լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նպատակային ու համառ աշխատանքի միջոցով հնարավոր եղավ տապալել ադրբեջանական կողմի ջանքերով ներկայացված բոլոր ապակառուցողական լրացումները: Ավելին՝ ևս մեկ անգամ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական գործակալություն:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am