Նորություններ
Տպել
 

 Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան 2017 թ-ի նոյեմբերի 17-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախարարին ուղեկցեցին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտօնակատար Գևորգ Վարդանյանը:

Այնուհետև Ա. Ն. Ֆերեիրան այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանօթացավ ցուցանմուշներին: Թանգարանին կից պուրակում նախարարը տնկեց խորհրդանշական եղևնի:

Ի դեպ, Ալոիզիո Նունես Ֆերեիրան Բրազիլիայի Ծերակույտի մեջ 2015 թ.-ի մայիսի 27-ին՝ որպես օրենսդիր մարմնի անդամ նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: 

Նշյալ «№ 550/2015» բանաձևում ասվում էր հետևյալը. «Դաշնային Ծերակույտը ճանաչում է հայ ժողովուրդի ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015 թ.-ի ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում բրազիլիահայերի ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև ընդգծում ենք, որ ոչ մեկ ցեղասպանությունը չպետք է մոռանա, որպեսզի չկրկնվի»:


Աղբյուրը՝ Եռագոյն արեւմտահայերէն լրատուական կայք:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am