Նորություններ
Տպել

Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց Ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամանսությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել:

Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջ է ներկայացրել Գերմանիայի քաղաքների ավագաժողովին: Պահանջ-նամակը փոխանցվել է Կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին:

«Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Քեմալ Սիդոն նշել է, որ Գերմանիան տեղեակ է եղել Օսմանյան կայսրության կողմից իրագործվող կոտորածների մասին: «Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ջանքեր գործադրել, որպեսզի այստեղ ապրող հայերին և մյուս տուժած ժողովուրդների ներկայացուցիչներին թույլ չտանք, որ մոռանան կատարվածը, և մի վայր հատկացնենք, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն զոհերին», - ասել է Սիդոնը:

Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ Օսմանյան կայսրությունը բացի հայերի ցեղասպանությունից իրականացրել է նաև այլ քրիստոնյա փոքրամասնությունների կոտորածներ, որոնց զոհ են դարձել մոտ 1.5 միլիոն մարդ:


Աղբյուրը՝ Եռագոյն արեւմտահայերէն լրատուական կայք:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am