Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքի քաղաքապետ Մուստաֆա Չելիք այցելել է տեղի հայկական Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:

Այցի ընթացքում քաղաքապետին ուղեկցել են եկեղեցու հիմնադրամի ղեկավարներից Զադիք Թոքերն ու հիմնադրամի ղեկավար կազմի այլ անդամներ:

Ներկաները քաղաքապետին հետ փաստել են, որ եկեղեցու արտաքին պատը մի քանի տարվա ընթացքում կարող է փլուզվել, եթե չիրականացվի անհրաժեշտ միջամտություն:

Քաղաքապետը, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին անվանելով «Թուրքիայի ամենակարևոր եկեղեցիներից մեկը», նշել է, որ պետք է ջանալ պահպանել այն` որպես Թուրքիայի կարևոր մշակութային ժառանգություն:

Նշենք, որ այս տարվա մարտին աշխարհասփյուռ Կեսարիայի հայությունը Միջինքի ծէսի առթիվ հավաքվել էր շուրջ 900 տարվա պատմություն ունեցող Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որտեղ Միջինքի պատարագ էր մատուցվել:


Աղբյուրը՝ Եռագոյն արեւմտահայերէն լրատուական կայք: