Եվրոպահայության արդարադատության և ժողովրդավարության դաշնության (E.A.F.J.D.) ստեղծման 15-րդ ամյակի առթիվ, հաշվի առնելով նաև Եվրամիություն-Հայաստան համակողմանի և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցի նոր զարգացումներն ու Արցախի ինքնորոշման իրավունքը, սույն թվականի հոկտեմբերի 18-19-ին տեղի կունենա Եվրոպահայության 4-րդ համագումարը Բրյուսելում (Բելգիա), որը կհյուրընկալի հայ և եվրոպացի պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին, կրոնական առաջնորդներին, գիտնականներին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և սփյուռքի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար մարտահրավերներն ու առաջիկա ուղիները: 

Երկօրյա համագումարին կմասնակցեն նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա վեհափառ հայրապետը:  


Աղբյուրը՝ «E.A.F.J.D.»-ի պաշտոնական կայք: