Սույն թվականի Օգոստոսի 24-ի երեկոյան Միացեալ Նահանգների Այոա նահանգի նահանգապետ Կիմ Ռեյնոլդսը պաշտոնական մի արարողության ընթացքում ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման և 2017-ի հոկտեմբերը Հայկական իրազեկման ամիս հայտարարելու մասին մի հռչակագիր: Արարողությանը ներկա էին հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Արևելյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի անդամներ Արմեն Սահակյանն ու Արթուր Մարտիրոսյանը, փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ: Այոան դարձավ 47-րդ նահանգը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Աղբյուրը՝ Ազդակ օրաթրեթ: |