Նորություններ
Տպել

 

Սույն թվականի Օգոստոսի 24-ի երեկոյան Միացեալ Նահանգների Այոա նահանգի նահանգապետ Կիմ Ռեյնոլդսը պաշտոնական մի արարողության ընթացքում ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման և 2017-ի հոկտեմբերը Հայկական իրազեկման ամիս հայտարարելու մասին մի հռչակագիր:

Արարողությանը ներկա էին հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Արևելյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի անդամներ Արմեն Սահակյանն ու Արթուր Մարտիրոսյանը, փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ: Այոան դարձավ 47-րդ նահանգը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

Աղբյուրը՝ Ազդակ օրաթրեթ


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am