Նորություններ
Տպել

    Ս.թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հետևյալ վերնագրով. «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916 թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման մասին» , ընդ որում ամրագրված է, որ Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման և կոտորածների զոհերի առաջ: Տվյալ բանաձևով անվերապահորեն ճանաչում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերի կողմից համակարգված ձևով նախաձեռնվել և իրականացվել է ավելի քան մեկ միլիոն հայերի տեղահանումն ու ոչնչացումը: «Նրանց ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը նման սարսափելի կերպով երբևէ նկարագրվել է», – ասված է բանաձևում:

Հավելենք, որ բանաձևը ոչ միայն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաև ընդունում է Գերմանական կայսրության մեղսակից դերակատարությունն այդ արարքներում:

  

 

Աղբյուրը՝ ՀՀ Սփյուռքի նախարարության պարբերաթերթի պաշտոնական կայք

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am