2015 թ. հոտկեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերի, վավերագրերի, իրավական և պատմական մի շարք խնդրիների քննարկման, ցեղասպանությունների հետևանքների վերացման, հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնումն էր: Երկօրյա գիտաժողովի զեկուցումների թեման վերաբերում էր Հայոց ցեղասպանության պատմագրության, Հայկական հարցի աշխարհաքաղաքականության, մշակութային ցեղասպանության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության արտացոլումն արվեստում, գրականության մեջ, Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին: ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի և նախագահության նիստերի դահլիճներում երկօրյա գիտաժողովում ներկայացվեց «Հայկական հարց. Աշխարհաքաղաքականություն» և «Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» ենթախորագրերով զեկուցումների շարքը: Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից պատմաբաններ և ցեղասպանագետներ ներկայացրեցին Հայկական հարցը տարբեր իրավական և սոցիալ-քաղաքական ասպեկտներում:
Գիտաժողովին ԱՄՆ-ի մասնակից Մարի Ռոզ Աբուսեֆյանը՝ լինելով Հայոց ցեղասպանություն վերապրածների հետնորդներից, ներկայացրեց «Գերմանիո պատասխանատվութիւնը Հայոց ցեղասպանութեան մեջ» թեմայով զեկույց: Աբուսեֆյանը իր աշխատությունում խոսեց Գերմանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերի մասին, որոնք վերաբերվում են Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի մասնակցությանը: Տվյալ աշխատության նպատակ է պարզել Հայոց ցեղասպանության իրական պատճառները և բացահայտել Գերմանիայի պատասխանատվությունը հայերի ցեղասպանության հարցում: Ըստ նրա՝ Գերմանիան՝ որպես ականատես, մասնակից և քողարկող, ևս պարտավոր է պատասխանատվության ենթարկվել: Ռուսաստանի ներկայացուցիչ Լյովա Մուսայելյանը իր զեկույցում անդրադառնում է Հայկական հարցի «լուծման» աշխարհաքաղաքական գործոններին: Նա զեկույցում խոսում է մի շարք պատմական փաստերի մասին, որոնք վկայում են առ այն, որ թե՛ անցյալում, թե՛ ներկայում աշխարհաքաղաքական շահերը բացասական ազդեցություն են ունենում պատմական արդարության հաղթանակի վրա: Ֆրանսիացի պատմաբան Հիլտա Չոպոյեանը իր <<Եւրոպական քաղաքականութիւնը և Հայոց Ցեղասպանութեան Դատի հետապնդման հոլովոյթը ճանաչումէն դէպի հատուցման պահանջատիրութիւն>> զեկուցման մեջ կարևորում է հատկապես մարդկության դեմ իրագործված ոճիրների իրավական ոլորտի քննությունը, իրավական ոլորտի մեջ ձևավորված միջազգային իրավունքով պատասխանատվության և անպատժելիության խնդիրների պարզաբանումը: Խոսում է հատուցման գաղափարի հետ կապված մի շարք իրավաբանական իմաստային շերտերի մասին: Զեկույցում համեմատական է տարվում հրեական Հոլոքոստի ճանաչման և հատուցման գորընթացի հետ: Գիտաժողովին ներկայացվեցին «Հայոց ցեղասպանության զոհերի թիվը նվազեցնելու որոշ նոր միտումների մասին», «Հայկական հարցը գերմանա-թուրքական արտաքին քաղաքականության համատեքստում 1896թ.», «Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը 1960-ական թվականներին», «Հայկական հարցի «լուծման» աշխարհաքաղաքական գործոնի մասին և այլ թեմաներով զեկուցումներ: |