Նորություններ
Տպել

 Ս.թ. հունիսի 18-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանության պատմական, միջազգային, իրավական, մշակութային և արվեստի հիմնահարցերը» գիտաժողով: Այն կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ (տե՛ս genocide100.ysu.am): Գիտաժողովում ընդգրկված են ԵՊՀ միջազգային հարաբերությունների, իրավագիտության, պատմության, արևելագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հարցեր զեկուցողների կողմից կմեկնաբանվեն պատմական, միջազգային,  իրավական, մշակութային տեսանկյուններից՝ ներկայացնելով առաջացած խնդիրներն ու հնարավոր հեռանկարները

Կից՝ գիտաժողովի ծրագիրը:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am