Նորություններ
Տպել

 

 2015 թ. մարտի 23-28-ը Հռոմում Իտալիայի Սոցիոլոգիական ասոցիացիայի, Հռոմի Սապենցիայի համալսարանի և Հռոմում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով իրականացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ծրագրում ներգրավված են եղել ինչպես գիտական զեկուցումներ, այնպես էլ կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ և համաժողովներ «Պատմություն և պատմություններ» «Կրոն և հասարակություն», «Հայերն Իտալիայում» և այլ խորագրերով: Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև պատվիրակություն Հայաստանից: Հռոմի Սապենցիայի համալսարանի հրավերով գիտաժողովին մասնակցել են նաև ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը և Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն վարիչ Արթուր Աթանեսյանը: Արթուր Աթանեսյանը մարտի 24-ին հանդես է եկել «Հայոց ցեղասպանության հիշողության մշակույթը և քաղաքականությունը» զեկուցմամբ:  Ա. Աթանեսյանի խոսքով զեկուցման մեջ փորձ է կատարվել ներկայացնել միջազգային փորձը, մասնավորապես Իսրայելի արժեքավոր փորձը` կապված Հոլոքոստի հիշողության կառուցման, կառավարման և համապատասխան քաղաքականության վերաբերյալ: Նաև տեսական ուսումնասիրություններ և համեմատական վերլուծություններ է կատարվել, թե  հայ հասարակությունը այսօր ինչ դիրքորոշում և մոտեցում ունի Հայոց ցեղասպանությանը հիշելու, հիշատակելու վերաբերյալ:
 Այնուհետև Հռոմի կենտրոնական թանգարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով լուսանկարների ցուցադրություն: 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am