Նորություններ
Տպել

Ինչպես հայտնում է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ս.թ. ապրիլի 2-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսի խորհրդարանում օրինագիծը ներկայացրել են բոլոր քաղաքական կուսակցությունները համատեղ: Այն պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։

Կիպրոսը Եվրոպայում չորրորդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։

Կիպրոսի նախագահը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կլինի Երևանում:

Կիպրոսի Հանրապետությունը 1975 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

 

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am