Նորություններ
Տպել

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում: Ցուցադրության կազմակերպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից է դարձել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով սպանվել է 75 միլիոն մարդ, փլուզվել չորս խոշոր համաշխարհային կասրություններ` Ավտրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական և Բրիտանական:

Ցուցատախտակներից մեկը նվիրված է 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությանը: Ցուցադրության մեջ ներառված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տրամադրված լուսանկարներ, որոնք վկայում են մի ամբողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ամենավայրագ հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՑԹԻ-ն Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպեց «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողով:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am