Նորություններ
Տպել

   ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի շրջանակներում  Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանի հեղինակությամբ 2014 թ. մարտի 10-ին ընթերցողների դատին ներկայացրեց «Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» վերնագրով գիտական աշխատությունը: Գրքում գիտական մակարդակով շատ ու շատ հարցերի պատասխաններ են տրված:  Փորձ է արվել մեզ հայտնի պատմական փաստերը, դեպքերը, իրադարձությունները տեղափոխել իրավական հարթություն և Միջազգային իրավունքի նորմերի հիման վրա պարզել, թե ինչ հնարավորություններ կան այս հարցը միջազգային դատական ատյաններում բարձրացնելու համար, ինչ խնդիրներ պետք է հաղթահարվեն այդ ճանապարհին և որոնք են դրանց հաղթահարման պատմաիրավական հիմնավորումները: Գրքում փաստերը ներկայացված են այն տեսանկյունից, որոնք մեզանից շատերի համար դեռ անծանոթ են: Հեղինակը անդրադարձել է նաև 1921թ.-ի Կարսի պայմանագրին՝ ցույց տալով, որ այն վավեր չի կարող լինել, ավելին՝ Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք էր, ինչը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին:

 Գիրքը ունի ռուսերեն ծավալուն հավելված, իսկ մոտ ապագայում կհրատարակվի նաև անգլերեն լեզվով:

    


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am