Նորություններ
Տպել

Հելեն Պալոյանի կյանքը Հայաստանում անցել է մանկատանը: Պալոյանը (հետագայում Խերդիյան) թափառում էր փողոցներում` սնունդ և ապաստան աղերսելով: Նա ականատես է եղել, թե ինչպես Օսմանյան զորքերը ներխուժեցին իր գյուղը, տեղահանեցին բնիկներին հենց 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնից առաջ: Այդ ջարդերի ժամանակ նա ապաստանեց եկեղեցում, բայց փախավ այնտեղից, երբ պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստվում են հրկիզել այն: Ի վերջո Պալոյանը ապաստան է գտնում մանկատանը, իսկ հետագայում նրա զարմիկը գտնում է նրան և բերում Ռեյսին, Վիսկոնսին 1920 թվականի կեսերին: 

1906 թվականին ծնված Պալոյանը չի հիշում, թե ինչպես մահացան իր ծնողները: Ջարդերի ժամանակ Պալոյանի երկու ավագ եղբայրները աքսորվեցին, իսկ երրորդ եղբայրը մեկնեց ԱՄՆ: Հետագայում նա միացավ երրորդ եղբորը, բայց ադպես էլ երբեք չլսեց մյուս եղբայրների մասին:  

Մնալով միայնակ՝ Պալոյանը ապրում էր փողոցում մինչև մանկատնից մի կին փրկում է նրան: Մանկատանը նա մնում է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջը: Ապա մանկատունը տեղափոխվում է տարբեր երկրներ՝ Սիրիա, Լիբանան: 

Երբ Պալոյանի ամերիկացի զարմիկը՝ Ջակոբ Հարդին տեղեկանում է, որ նա ապրում է Հունաստանում, որոշում է նրան ետ տանել ԱՄՆ: Այդ նպատակով Պալոյանն ամուսնանում է Չիկագոյից ծագումով հայ  Զադիգի հետ, որպեսզի ավելի դյուրին դառնար մուտքը ԱՄՆ:  

Այն հարցին, թե ինչն է նպաստում նրա երկարացությանը Պալոյանի թոռնիկը՝ Մարիան Աճեմյանը պատասխանեց.- «Նա ուղղակի օրհնված է…ունի ուժեղ միտք ու ոգի, նա սիրում էր կյանքը և օգնել մարդկանց…»

Կիրակի օրը Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայկական եկեղեցին ուժի հաստատակամության և Աստծո հանդեպ ունեցած հավատի համար պարգևատրեց 107-ամյա կնոջը, ով համարվում է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ականատեսներից և վերապրածներից մեկը:  

Աղբյուրը՝  ՞chicagotribune.com՞

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am