Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Դաժանության ռացիոնալացումը Հայոց ցեղասպանության տարիներին
Ցանկացած ցեղասպանության իրականացման համար անհրաժեշտ են մարդկանց մէ( զանգվածներ, ովքեր, ներգրավվելով սպանությունների գործընթացի մեջ, ի կատար են  ածում քաղաքական էլիտայի կողմից մշակված ե տեղական վերնախավի ներկայացուցի ների կողմից համակարգվող ծրագիրր:
Հասարակության տարբեր շերտերին ցեղասպանական լայնամասշտաբ գործողության մեջ ներգրավելու համար որոշակի նախապատրաստական աշխատանք է իրականացվում որի նպատակն է շարքային քաղաքացուց հնազանդ և մոլեռանդ մարդասպան ստեղծել:
Այս առումով շատ կարևոր է թշնամու կերպարի ստեղծման ու զոհերի անմարդկայնսւ ման գործընթացը /dehumanization/ ոչ մարդկային հատկանիշներ վերագրելը, ինչը տեղի է ունենում տվյալ հասարակությունում հին և կարծրատիպային պատկերացումների վերհանման, ընդգծման, ինչպես նաև նոր գաղափարների մշակման և շրջանառության й| դնելու միջոցով:
Հասարակության գաղափարական մշակումր և թշնամու կերպարի ստեղծումը ձեսփ րում են ատելության մթնոլորտ, որր, սակայն, բավարար պայման չէ մարդկանց ցեդա» պանական գործողությունների մեջ ներգրավելու համար: Սովորական մարդ արարայ համար սպանելը հեշտ գործողություն չէ: Մարդը դժվարությամբ է սպանություն գործուէ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ցեղասպանություն ծրագրողներին զորեղ փաէ տարկներ են պետք ցեղասպանական գործողությունները հիմնավորելու և իրագործման մղելու համար:
Այս հիմնավորումները ձևակերպելու՝ ռացիոնալացման ընթացքում առաջնորդներ գտնում են այն «ձգանները», որոնք կբերեն կրքերի թեժացման և կհիմնավորեն ժողովրդական զանգվածների՝ սպանելու պատրաստակամությունր: Ինչպես նշում Է Մինեսոթայի համալսարանի պրոֆեսոր Է.Վայցը. «Նրանք ցեղասպանությունը վերածում են սթ պուլյար իրադարձության»:
Հայոց ցեղասպանության րնթացքում մեծ զանգվածների ներգրավումը սպանության գործընթացի մեջ խթանելու համար օգտագործում են հետևյալ հնարքներր՝ շարքային բնակչին փոխանցվում էր մեծ ու կարևոր գործողության մաս կազմելու, «պատմակսւք իրադարձությանը» ներգրավված փնելու զգացումը, ինչպես նաև ընձեռվում էր զոհեր) բարիքներին տիրանալու հնարավորությունդ
ա/ ուտոպիական «Մեծ» գաղափարի օգտագործումը
Դաժանության հիմնավորման ձևերից մեկն ուտոպիական գաղափարի հռչակումն էք Մարդկանց մղում են զանգվածային սպանությանը մասնակցելու՝ դրա դիմաց առաջարկ է նրանց կարևորության և «պատմական իրադարձության» մեջ ներգրավվածության վդացում Էր տափս:
Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ նման գաղափարներից Էր պանթուրքիզմը: Զիյա Գյոքալփի և Յուսուֆ Աքչուրայի առաջարկած գաղափարախոսությունը կոչ Էր անում ոչնչացնել հայերին և այդ միջոցով ջնջել խոչրնդոտը մեծ ռազմավարության ճանապարհից: Այն Մեծ Թուրանի կառուցումն Էր, մի գերկայսրության, որր պետք Է միավորեր բոլոր թուրքերին և թուրքախոս ժողովուրդներին Անատոփայից մինչև Կենտրոնական Ասիա:
Զիյա Գյոքալփի Kizilelma (Կարմիր խնձոր) դյուցազներգում կա մի հերոսուհի՝ ազնվական օրիորդ Այ Հանիմը, ով հետևյալ բառերն Է արտասանում.
«ժողովուրդը նման Է պարտեզի, 
Մենք պետք Է որ լինենք դրա այգեպանները 
Սկզբում պետք Է կտրվեն վատ ճյուղերր՝ 
Եվ հետո նոր շիվեր պատվաստվեն»:
Ըստ պանթուրքիզմի գաղափարախոսների՝ հայերը հենց այդ վատ ճյուղերն Էին, որոնցից պետք Էր ազատվել նոր Թուրան կառուցելու ճանապարհին: Նրանք հայտարարվեցին «անհնազանդ տարրեր», խոչընդոտ միասնական թուրքական պետության կառուցման ծրագրերի համար, քանի որ հայերի հայրենիքը կիսում Էր երևակայական պանթուրանական պետությունը՝ Փոքր Ասիայի և Միջին Արևելքի թուրքախոս ժողովուրդներին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ապրող ազգակիցներից: Հայկական սեպի վերացումն աոասպելական Թուրանի սրտից միշտ չէ, որ սպանություն էր ենթադրում: Սկզբնական շրջանում այն պետք է իրականացվեր մշակութային և լեզվական «թուրքացման» միջոցով: Սակայն այս փորձերի տապալումից հետո խնդրի լուծման միջոց րնտրվեց ֆիզիկական ոչնչացումը: Այսպիսով, մեծ նախագծի իրականացման համար հայերը և մյուս քրիստոնյաներր դատապարտվեցին ոչնչացման: Պատերազմն ընդամենը ցեղասպանության ծրագրի իրագործման համար հնարավորություններ ստեղծեց «Հայրենիքի փրկության» գաղափարի շահարկումը:
Հայոց ցեղասպանության ծրագրի հեղինակներն օգտագործում էին նաև օսմանյան հայրենասիրության և իսլամական կրոնական մոլեռանդության զգացումները: Նրանք հայտարարում էին, որ հայրենիքը վտանգի մեջ է, և յուրաքանչյուր իսկական մուսուլմանի պարտքն է մասնակցել «Հայրենիքի փրկության» գործին: Դա նշանակում էր «մաքրել» երկիրր օտար, թշնամի տարրերից՝ հայերից, հույներից և ասորիներից:
Սա ժողովուրդների միջև «զրոյական գումարով խաղի» սկզբունքների վրա հիմնված յուրատեսակ մի սոցիալ-դարվինիստական տեսություն էր, որի համաձայն պետության և Սալոնիկյան ժողովներից հետո, ինչպես նաև Բւսլկանյան պատերազմներում (1912- 13) ու Հյուսիսային Աֆրիկսւյում (1913) կրած պարտությունների ստորացման հետևանքի կայսրության հոմոգենիզացիան /միատարրացումը/ ընտրվեց իբրև «ազգային վերածնէ դի» «Հայրենիքի փրկության» հնարավորություն:
Ներքին գործերի նախարարության Հատուկ գրասենյակի ղեկավար Իհսան բեյը պնդում Էր, որ այն ժամանակ, երբ ինք-Քիփսի կայմակամ Էր, Աբդուլլահադ Նուրի բեյը Կ.Պոլսից Հալեպ Էր փոխանցում, որ տեղահանության նպատակն Էր ոչնչացնել [հայէ րին], և ավելացնում, սակայն, որ նա անձամբ Էր ստանում Թալեաթ բեյի [հայերի] ոչնչացման մասին հրամանները, և նա [Թալեաթը] փորձում Էր համոզել, որ սա Է երկրի փրկությունը:
Հայերի ժողովրդագրական կշիռը նվազեցնելու փորձերր երկար պատմություն ունեէ կայսրության գոյության ամբողջ րնթացքում: Օսմանյան կառավարիչները հետևողա¬կանորեն կեղծում Էին մարդահամարներր ցույց տալու համար, որ հայկական բնակչությունն աննշան փոքրամասնություն Է, իսկ Հայկական հարցը՝ արհեստական ստեղծված խնդիր: Պարբերական կոտորածներր, հայկական բնակավայրերում Կովկասից և Բալկաններից եկող մուհաջիրների բնակեցումը, ինչպես նաև բռնի թուրքացումը նույն նպատակն Էին հետապնդում: Միևնույն ժամանակ շարունակվում Էր Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի թուրքական տերմինաբանությամբ՝ Անատոփայի փոխակերպուէ «Թուրքական հայրենիքի»:
Վերջին գործընթացն ուժգնանում Էր այն հանգամանքով, որ երիտթուրք առաջնորդներից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության անմիջական կազմակերպիչներից շատերս ազգությամբ թուրքեր չէին: Արսեն Ավագյանը շեշտադրում է Թեշքիլաթի Մահսուսե առաջնորդների չերքեզական արմատները: Ավելին, երիտթուրք առաջնորդներից շատերը ներգաղթել էին Բալկաններից և գտնվում էին նոր հայրենիքի փնտրտուքում: Նրանք ընտրեցին Անատոփա, և Արևմտյան Հայաստանի մաքրազերծումր իդեալականով համապատասխանում էր նրանց նպատակներին:
Իսկ Բալկաններում և Կովկասում քրիստոնյաների հետ փոխհարաբերությունների նրանց դառը փորձառությունը հայերի նկատմամբ ատելություն էր ձևավորում:
Օրինակ, նույնիսկ Զեյթունի չերքեզները և չեչենները, ովքեր արտագաղթել էին Կովկասից ավելի քան  50 տարի առաջ, ջերմեռանդ կերպով ներգրավվեցին սպանության գոր¬ծընթացի մեջ: Նրանք վրեժ էին լուծում իրենց զեյթունցի հարևաններից, ում նույնացնում էին իրենց վտարած քրիստոնյաների հետ: Միաժամանակ նրանք մրցակցում էին տեղաբնակների հետ հողային ռեսուրսների և ունեցվածքի համար: Հետազոտող Օւգուր Ունգորր, օրինակ, նկարագրում է՝ ինչպես տեղահանված հայերից հետո մնացած դպրոցական նստարանները, գրատախտակներր, դասագրքերր և նույնիսկ թղթերն ու գրիչներր Լքված գույքի հանձնաժողովների տեղական մասնաճյուղերի միջոցով փոխանցվում էին նորեկներին:
Եվ այս ամենը քողարկվում էր «Հայրենիքի փրկության» կարգախոսով: Պատահական չէ, որ հենց այս բառերն էին օգտագործում հետագայում ոճրագործները՝ իրենց հանցա¬գործությունն արդարացնելու համար: Այսպես, Դիարբեքիրի մարդասպան նահանգապետ Մեհմեդ Ռեշիդն իր հուշերում արդարացնում էր հայերի տեղահանության որոշումը՝ փորձելով ժխտել իր դեմ առաջադրվող մեղադրանքները՝ բացատրելով իր գործողությունները «Հայրենիքին մատուցվող ծառայությամբ» գտնտեսական օգուտներ ստանալու հնարավորություն:
Եթե Մեծ Թուրանի ստեղծման և Հայրենիքի փրկության գաղափարներն ընդունված հիմնավորումներն էին ցեղասպանության բարձրաստիճան ոճրագործների համար որոշում կայացնողների և տեղական կազմակերպիչների, ապա տնտեսական օգուտներ քաղելու հնարավորությունը չափազանց հրապուրիչ էր կայսրության մուսուլման բնակչության բոլոր շերտերի համար:
Պատմաբան Ադամ Ջոնսր ցեղասպանություն իրականացնողին խրախուսող էական հոգեբանական տարր է նշում «ագահությունը»: Հայերի ունեցվածքին տիրանալու ձգտումը և ցեղասպանությանս ուղեկցող հսկայական չափերի կողոպուտը դառնում էին հայ բնակչության ոչնչացման ռացիոնալացման հիմնական բաղադրիչներից: Հայկական ունեցվածքը, գույքը, ապրանքները և նյութեղենր վերաբաշխվեցին կայսրության մուսուլման բնակչության միջև:
Իհարկե, կողոպուտի հիմնական բաղադրիչը հենց հարստանալու հնարավորությունն էր, սակայն ցեղասպանության հիմնական կազմակերպիչները փորձում էին «Մեծ գա¬ղափար» ներդնել նույնիսկ այս թալանի մեջ: «Ազգային (թուրքական)» տնտեսության ստեղծման գաղափարը զարգացվեց Գյոքալվփ և Աքչուրայի կողմից: Աքչուրան հավատում էր, որ « եթե թուրքերը ձախողվեն բուրժուական դասի ստեղծման մեջ [...], միայն գյուղացիներից և պաշտոնյաներից կազմված թուրքական հասարակության գոյատևման հնարավորությունները շատ փոքր են» : Մինչև երիտթուրքական հեղափոխությունը տնտեսության ամբողջ ճյուղեր արտայփւ առևտուր, բանկային գործ, ֆինանսական գործարքների ոլորտ, շատ արհեստներ գտնվու* էին այլադավան փոքրամասնությունների ներկայացուցիչների ձեռքում: Թուրքերի մուտքն օսմանյան տնտեսության այդ ոլորտներ, «ազգային տնտեսության» համապատասխանէ ցումր մուսուլման արտադրողների շահերին իրականացվում Էին բռնի մեթոդներով: Արտահայտվում Էր հայկական խանութների բոյկոտով, հայ դերձակներին և կոշկակարներին թուրք աշակերտներ վերցնելու պարտադրանքով: 1913թ. Բալկանյան պատերազմի տարիներին բնակչությանը խորհուրդ Էր տրվում գնել ապրանքներ միայն թուրք վաճառականներից, քանի որ քրիստոնյաների ապրանքներր պիղծ հայտարարվեցին: Այս ամենը ուղեկցվում Էր բանկերի կողմից վարկերի տրամադրման մերժումով և հայ արտահանողների նկատմամբ կիրառվող վարչական ճնշմամբ:
Իթթիհադականները նույնիսկ խորհուրդ Էին տափս չվերադարձնել հայերից վերցված պարտքերր և չմշակել հայկական հողերը: Այսպես, Այնթափում հայտարարվեց, որ տ անիմաստ Է անել, քանի որ «շուտով, մի հայ անգամ չի մնալու Այնթափում»:
Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած թուրքական բուրժուազիան իր նախնական կապիտալր կուտակեց հայկական ունեցվածքի ուղղակի բռնագրավման միջոցով: 
«Վարչական ցուցումներ պատերազմի և արտակարգ քաղաքական պայմանների պատճառով տեղահանվող հայերի լքյալ գույքի վերաբերյալ» դեկրետը հրապարակվեց 1915թ. մայիսին և թույլ Էր տափս թուրքական պաշտոնյաներին տիրանալ հայերի ունեցվածքին: Նրանք ձեռք գցեցին հարուստ հայերի անշարժ գույքին: Հասարակ մարդիք  նույնպես ձեռքբերումներ ունեցան՝ թալանելով իրենց հայ հարևանների տները և շարժական գույքը:
Տեղահանված հայերի քարավանների մեկնելուց հետո հայկական թաղամասերը դաոնում են հսկայական շուկաներ: Հայկական ունեցվածքը (տների կահույքր, անկողնայիէ պարագաներր, տարատեսակ կահկարասին և ընդհանրապես տների կամ խանութների) ամբողջ ունեցվածքը) վաճառվում Էր աներևակայելի ցածր գներով:
Իշխանությունները կազմեցին հանձնախմբեր՝ այդ ապրանքը ամենաէժան գնով վաճառելու համար, ինչը սովորաբար արվում էր այն դեպքերում, երբ տվյալ գույքի կամ ու¬նեցվածքի սեփականատերն արդեն մահացել էր, սակայն մի տարբերությամբ, որ այս դեպքում գումարները ոչ թե տրվում էին հանգուցյալի ժառանգներին, այլ գնում էին թուրքական գանձապետարան:
Ականատես Ֆայեզ ալ-Ղոաեյնը գրում է. «Կարելի էր տեսնել երեսուն փաունդ արժողությամբ կարպետ, որ վաճառվում էր հինգով, չորս փաունդ արժողությամբ տղամարդու կոստյում, որ վաճառվում էր երկու մեջիդիեով և այդպես շարունակ: Սա հատկապես ակնառու էր երաժշտական գործիքների պարագայում՝ դաշնամուր և այլն, որոնք ընդհանրապես արժեք չունեին:
Բոլոր փողերը և արժեքները հավաքվում էին ժանդարմների հրամանատարի և վւսլի Ռեշիդ բեյի կողմից: Վերջինս դրանք վերցրել էր իր հետ, երբ գնում էր Կ.Պոլիս, և փոխանցել Թալեաթ բեյին...»:
Պատկերացնելու համար կողոպուտի աստիճանը բավական է մի քանի օրինակ բերել: Հուլուսի բեյի հեծելավաշտը, որը դեպի Կանգալ էր ուղեկցում տեղահանվող քարավա¬նը, երեք վագոն լցրել էր ոսկեղենով և այլ թանկարժեք իրերով: Գողոնի մի մասը հասավ տեղական կառավարիչներին: Տրապիզոնի նահանգապետր քաղաքր ռուսների կողմից գրավվելուց առաջ տեղափոխեց հայերի ինչքով լցված քառասուներկու բեռնանավ:
Այսպիսով, ռացիոնալացումր կարևոր դեր է խաղացել Հայոց ցեղասպանության տարիներին ոճրագործների մասնակցությունն ապահովելու գործում: Արդեն իսկ հայերի նկատմամբ ատելությամբ լցված զանգվածները (ատելությունը ձևավորվել էր հին կարծրատիպերի հիման վրա իրականացվող նպատակաուղղված գաղափարական մշակման միջոցով) ստանում էին ուղղակի բռնություն և սպանություն իրականացնելու հիմնավորում: Այն քողարկվում էր վեհ, հաճախ իդեալիստական՝ «Հայրենիքի փրկություն», «բոլոր թուրքալեզու ժողովուրդների մեկ միասնական պետության մեջ միավորման» և «Ազգային տնտեսության ստեղծման» գաղափարներով, սակայն իր հիմքում րնդամենը զանգվածա¬յին կոտորածներր և կողոպուտն իրականացնելու ծրագիրն ուներ:
Ռացիոնալացումը միաժամանակ օգնեց ոճրագործներին հետագայում արդարացնել իրենց գործողությունները՝ քողարկելով դրանք վերոհիշյալ նպատակներով:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am