«ՄԻՈՒԹՅՈՒՆ Ի ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»,ազգային-ազատագրական գաղտնի խմբակ: Հիմնվել է Վանում. 1872-ի մարտին: Խնդիրն էր՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության պայքար ծավալել թուրք և քուրդ հարստահարիչների դեմ: Խմբակի անդամները՝ Կ. Իսաջանյան, Մ. Սուրենյան, Կ. Նաթանյան, Պ. Միրախորյան և ուր., առաջնորդվում էին Մ. Խրիմյանի ե Գ. Սրվանձտյանի ազատագր. գաղափարներով: Նրանք հայ ժողովրդի ազատագրությունը կապում էին Ոուսաստանի օգնության հետ: 1872-ի մայիսին «Մ. ի փ.»-ի երկու ղեկավարներ՝ Հ. Կւսլոյանը և Ն. Շիրվանյանը, եկել են Երևան և Թիֆլիս՝ ռուս, իշխանությունների հետ կապեր հաստատելու և օգնություն հայցելու. Կովկասի փոխարքային հայտնել են ռուսահպատակություն ընդունելու իրենց ցանկությունը: Ըստ էության այսքանով էլ սահմանափակվել է խմբակի գործունեությունը: Բայց գոյատևելով շուրջ երկու տարի՝ այն իր գաղափարներն է տարածել Վանի և շրջակա գյուղերի հայերի մեջ:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am