Ֆեթվա (արաբերեն՝ որոշում, եզրահանգում), մահմեդական կրոնական-իրավաբանական համակարգում նշանակում է հոգևոր բարձրագույն անձի վճիռ՝ իսլամի սկզբունքներին որևէ գործողության, փաստի կամ երևույթի համապատասխանության մասին: 1909թ-ին Օսմանյան կայսրության շեյխ ուլ-իսլամը հրապարակել է Ֆեթվա՝ Ադանայի կոտորածը օրինական ճանաչելու մասին: 1915թ-ին ուլ-իսլամ Ֆահմին Ֆեթվայի հիման վրաՔանի որ վնասը ընդհանուր է, ապա դրանից խուսափելու համար թույլատրելի է կատարել մասնակի վնաս») թույլատրելի է հայերի ցեղասպանությունը Օսմանյան  կայսրությունում և Արևմտյան Հայաստանում: Ֆահմին տվել է նաև հետևյալ բացատրությունը. «Իրավաբանական սկզբունքի համաձայն հաշվի չեն առնվում ծերունիները, երեխաները կամ կանայք, հաշմանդամներն ու տկարները. բոլորին սպանում են կամ ոչնչացնում»: Նման դեպքերում Ֆեթվայի ընդհանուր բանաձևն է՝ «Թույլատրվում է սպանել անհավատներին և տիրել նրանց ունեցվացքին»:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am