Ֆայն (Fein)  Էլեն (ծնվել է՝ 1934թ.), ամերիկացի սոցիոլոգ և քաղաքագետ: 1987թ-ից՝ Ցեղասպանության հետազոտության ինստիտուտի (ԱՄՆ) գործադիր տնօրեն: Իր աշխատություններում ցեղասպանության հիմնախնդիրը քննարկել է միջազգային հարաբերությունների և իրավունքի տեսանկյունից: Մի շարք հոդվածներում տվել է 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Գերմանիայում ֆաշիզմի տարիներին հրեաների ջարդերի համեմատական վերլուծությունը: Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված մի շարք միջազգային կոնֆերանսների, մասնավորապես, Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա) կայացած կոնֆերանսում վճռական քննադատության է ենթարկել թուրքական ներկայացուցչի հաղորդումը, որը ժխտում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am