ԶԱՐԵՎԱՆԴ (Նալբանդյան Զավեն) (1890, Անտիոք-1973, Վաշինգտոն), հասարակական գործիչ, պատմաբան, քիմիկոս: ՀՀԴ կուսակցության անդամ: Նախնական կրթությունը ստացել է Այնթապի Ադենական ընկերության որբանոցում: 1913-ին ԱՄՆ տեղափոխվելուց հետո, հետևել է քիմիական դասընթացներին Հարվարդի և Կոլումբիայի համալսարաններում: Զարևանդը անվանի գիտնական և գյուտարար էր: Նրա հայտնագործությունները օգտագործվել են ԱՄՆ-ի ռազմական ուժերի կատարելագործման համար: Գրել է պանթյուրքիզմի Ի՞նչ են ծրագրում թուրքերը-Միացիալ և Անկախ Թուրանիա», 1926, թարգմանվել է ռուսերեն (1930), անգլերեն (1971)] և հայ-թուրքական հարաբերությունների Կրնա՞նք հաշտվել թուրքին հետ») վերաբերյալ աշխատություններ: Ունի բազմաթիվ անտիպ գործեր:

Ա. Սանջյան (Լիբանան)

 

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am