Վռամյան Արշակ (Դերձակյան Օնիկ). Վահապ, Վարազ (1870, Կ.Պոլիս -1915, Վան), ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, ապա ավարտել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1889): Մասնակցել է օսմ. բանկը գրավելու(տես ավելին) նախապատրաստական աշխատանքներին, ձերբակալվել է, սակայն կարողացել է փախչել: 1897-ին Բուլղարիայում և Ռումինիայում զբաղվել է քարոզչական աշխատանքով: 1898-ին անցել է Ժնև, ուր ստանձնել է ՀՀԴ Արմ. բյուրոյի գործավարությունը, միաժամանակ աշխատակցել «Դրոշակին» (1899-ին՝ նաև խմբագիրը) և հաճախել համալսարանական դասախոսությունների: Գործուն մասնակցություն է ունեցել Ամերիկայում ՀՀԴ կազմակերպությունների ստեղծմանը և «Հայրենիք» թերթի հիմնադրմանը: 1908-ի երիտ-թուրք. հեղաշրջումից հետո Կ. Պոլսում ընտրվել է օսմ. խորհրդարանի երեսփոխան: 1915-ի ապրիլին դարձել է դավադրության զոհ:

 

                                                                                                                                                                                     Ա. Ներսիսյան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am