ՎԵՍՅԱՆ Ավետիս Աարգսի, Տեր Գարեգին (1847, Կարին - 1895, Կարին), ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Եղել է զինագործ: Գործել է Աշո դաշտում, Սասանում: Սասնակցել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության ստեղծմանը: Ազատության համար ամենակարևորը համարել է զենքը («տվեք մեր ժողովրդին զենք, վարժեցրեք նրան արյուն թափել և նա կգտնի յուր ճանապարհը»): Զինագործությամբ զբաղվելու համար բազմիցս բանտարկվել է (1890-ին և հետո), աքսորվել: Գործունեությունը դյուրացնելու նպատակով ձեռնադրվել է քահանա (Տեր Գարեգին անունով) և շարունակել զենք պատրաստելը: 1895-ի Կարինի ինքնապաշտպանության ժամանակ խիզախորեն կռվել է, պաշտպանել իր համաքա-ղաքացիներին: Զոհվել Է մարտում:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am