ՎԵՌՆԵՐ (Verner) էռնստ, գերմանացի պատմաբան-արևելագետ: Լայպցիգի համալսարանի պրոֆ.: Հեղինակ է Թուրքիայի պատմությանը և հայերի ցեղասպանությանը, ինչպես նաև թուրք, ժամանակակից պատմագրության քննադատությանը նվիրված մի շարք աշխատությունների: 1973-ին Գերմանիայում հրատարակված «Հայկական սարսափներ 1915-16՝ հայի հնարած Է արդյո՞ք» աշխատության մեջ ցույց է տվել, որ երիտթուրքական կառավարության նպատակն էր ամբողջովին ոչնչացնել հայերին Թուրքիայում, իսկ կայզերական Գերմանիան աջակցել է նրան այդ հանցագործության մեջ: Այս կապակցությամբ Վեռները հերքում է թուրք որոշ պատմաբանների այն պնդումը, որով մեծ տերություններին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և Անզգային է վերագրվում հայերի ցեղասպանության մեղքը:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am