ՎԵՐԱԿԱԶՍՅԱԼ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐ. վերակազմյալ հնչակյան կուսակցությո ն, քաղաքական կուսակցություն: Ստեղծվել Է 1896-ին հնչակյան կուսակցության պառակտման հետևանքով: հնչակյան մի խումբ  գործիչներ՝ Մ. Տամատյան, Ա. Արփիարյան, Մ. Սվազյան, Լ. Սկրտչյան, Ս. Սուրենյան, Կ. Փափազյան և ուրիշներ, գտնելով, որ Թուրքիայում արդար պրոլետարիատի բացակայության պայմաններում սոցիալական պայքարը անհեռանկար է, և որ այն «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես եկան միւս)ն  ազգային-ազատագրական պայքար մղելու պահանջով' միաժամանակ ձգտելով Հայկական հարցը լուծել հնչակյան կուսակցության ծրագրի ոգով: Անջատվածներն իրենց քաղաքական կազմակերպությունն անվանեցին Վերակազմյալ հնչակյաններ, 1898-ից՝ վերակազմյալ հնչակյան կուսակցություն: Վերակազմյալ հնչակյանների կազմակերպական կառույցը նույնն էր, ինչ հնչակյան կուսակցությանը, սակայն հետագայում կրել է որոշակի փոփոխություններ: 1908-ի երիտթուրք. հեղաշրջումից հետո Վերակազմյալ հնչակյանների գործունեության հիմն, վայրը դարձավ Թուրքիան: Վերակազմյալ հնչակյանները հրաժարվեցին համազգային  ապստամբության և անկախ Հայաստանի ստեղծման գաղափարից, առաջ քաշեցին սահմանադրական դեմոկրատական թուրք, պետության կազմում Հայաստանին ինքնավարություն տալու պահանջ: Սակայն իրենց դեմոկրատ հորջորջած երիտթուրքերը 1914-15-ին Թուրքիայում կոտորեցին Վերակազմյալ հնչակյանների կազմակերպությունները, անդամներից շատերը դարձան ցեղասպանության զոհ: Գոյատևած Վերակազմյալ հնչակյանները 1921-ին միացան ռամկավար ազատական կուսակցությանը:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am