ՎՐԱՑՅԱՆ Սիմոն (Գռուզյան, Գրուզինյան) [1882, գ. Մեծ Սալա (Նոր Նախիջևանի մոտ) - 1969, Բեյրութ], քաղաքական, պետական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, 1906-ին՝ էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1908-10-ին սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական և մանկավարժ, ֆակուլտետներում: 1906-ին վերադառնալով Նոր Նախիջևան՝ զբաղվել է հայդուկային ջոկատներին զենք ու զինամթերք հայթայթելու և փոխադրելու գործով: 1910-ին Մոսկվայամ հրատարակել է «Պսակ» ժողովածուն, որի 3000 օրինակը ցարական ոստիկանները այրել են: Սաստկացած հետապնդումներից խուսափելով Վրացյանը անցել է Բաթում, ապա՝ Տրապիգոն, Կ. Պոլիս: 1910-11- ին Կարինում խմբագրել է «Հառաջ» թերթը, եղել ուսուցիչ Սանասարյան և Ս. Հռիփսիմյան վարժարաններում: 1911-ից (3 տարի) <Հայրենիքի» (Բոստոն) խմբագիրն էր: 1914-ին եկել է Թիֆլիս, զբաղվել հայկ, կամավոր, գնդերի կազմակերպման գործով: Վանի գրավումից հետո՝ 1915-ին մեկնել է Վասպուրական՝ կամավոր, խմբերի կարիքներին մոտիկից ծանոթանալու և դրանք հոգալու համար: 1916-ին մասնակցել է հայ գաղթականների հարցերին նվիրված Պետրոգրադի համահայկakan համագումարին: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել Է «Հորիզոն» թերթի (Թիֆլիս) խմբագիր, ընտրվել Ազգային խորհրդի, ապա նաև Անդրկովկասյան սեյմի անդամ: 1918- ին որպես Անդրկովկասի պատվիրակության անդամ մասնացել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին: Հայաստանի անկախության հռչակումից (1918, մայիսի 28) հետո նշանակվել է Հվ. Ռուսաստանի կամավոր, բանակում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավար: 1919-ին ընտրվել Է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 1920-ի մայիսից, Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության կազմում՝ գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920-ի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ: 1920-ի դեկտ. 2-ի ՌԽՍՀ-ի հետ համաձայնությամբ Վրացյանի կառավարությունը հրաժարվել է իշխանությունից: 1921-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբությունից հետո ընտրվել Է Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ: 1921-ի օգոստոսից՝ վտարանդի, բնակվել է Փարիզում, ԱՄՆ-ում, Բեյրութում: 1945-ին որպես Հայ դատի հանձնախմբի նախագահ հուշագիր Է ներկայացրել ՄԱԿ-ի՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած ժողովին: 1951-ից (Լևոն Շանթի մահից հետո) Համազգայինի Նշան Փալանճյւսն ճեմարանի (Բեյրութ) տնօրենն էր (մինչև մահը): Գրել է պատմագիտական և հուշագրական արժեքավոր աշխատություններ («Հայաստանի Հանրապետություն», 1928, «Կյանքի ուղիներով», հ. 1-6, 1955-67, «Հին թղթեր նոր պատմության համար», 1962, նամակների ժող. ևն), հրատարակել է «Վեմ» հանդեսը (1933-38), կարդացել զեկուցումներ («Քաղաքական մոմենտի մասին» և այլն):

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am