ՎԱՐԱՆԴՅԱՆ Միքայել (Հովհաննիսյան), Էգո [1870, գ. Քյաթուկ (Լեռնային Դարաբաղի Շուշիի գավառում) - 1934, Բոմոն (Ֆրանսիայամ)], ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս, փիլիսոփա, պատմաբան: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել Է Շուշիի ռեալական դպրոցը, ժնևի համալսարանը (1897): Այստեղ էլ կապ է հաստատել ՀՀԴ գործիչներ Ռոստոմի, Ք. Միքայելյանի, Հ. Դավթյանի հետ, աշխատակցել (1898-ից) «Դրոշակին»: Հետագայում (Թիֆլիսում) աշխատել է «Հառաջ»(1907-07) և «Հորիզոն» (1915-ից) թերթերի խմբագրություններում: Գործել է Եվրոպայում (Ռումինիա. Շվեյցարիա, Ֆրանսիա): Մեծ օժանդակության է ցույց տվել Հայկական հարցի օգտին Եվրոպայում քարոզչություն տանող «Պրո Արմենիայի» (1900-14), իսկ նրա ընդհատված ժամանակ՝ «Արևելքի ժողովուրդների համար» թերթի հրատարակմանը: 1907- ից ՀՀԴ կուսակցության ներկայացուցիչն էր 2-րդ ինտերնացիոնալում: Մեծ աշխատանք է տարել ի շահ Հայկ, հարցի տարբեր երկրների ս-դ-ի (ժ. ժորես, Ա. Բեբել, Կ. Կաուցկի, է. Վանդերվելդե և ուր.) ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ: Աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին և Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում հրատարակել է «Հայաստանը և Հայկական հարցը» (ֆրանս.), «Հայվրացական կոնֆլիկտը և Կովկասյան պատերազմը» (ֆրանս.) գրքերը, եվրոպական հասարակայնաթյանը ծանոթացրել իր հայրենիքում կատարվող իրադարձություններին: Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, նշանակվել հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Հռոմում: Վարանդյանը հեղինակ է բազմաթիվ աշխատությունների՝ «ՀՀ Դաշնակցության պատմության» (հ. 1-2, 1932-50), «Հայկական շարժման նախապատմություն» (հ. 1-2, 1912-13). «Րաֆֆի» (Հակոբ ՄելիքՀակոբյան) (1938), «Դաշնակցությունը և նրա հակառա-կորդները» (1906), «Հայրենիքի գաղա-փարը» (1904), «Հոսանքներ» (1910), «Վերածնվող հայրենիքը և մեր դերը» (1910), և, որպես ՀՀԴ կուսակցության տեսաբան, անհաշտ պայքար է մղել նրա հակառակորդների, այդ թվում հայ բոլշևիկների դեմ: Վարանդյանը մերժել է պատմ. մատերիալիզմի դրույթները, հասարակության առաջադիմության հիմնական շարժիչ ուժը համարել է ոչ թե հասարակական արտադրությունը, այլ գիտակից մարդուն: Հասարակական առաջընթացում մեծ դեր է հատկացրել մտավորականությանը: Ազգային-ազատագրական շարժման մեջ կողմ էր հեղ. պայքարին, իսկ սոցիալական հարցերի լուծման խնդրում պաշտպանել է խաղաղ ռեֆորմների աղին (2-րդ ինտերնացիոնալի գործիչների օրինակով): Վարանդյանը հայ ազգային-ազատագրական շարժման խոշոր գաղափարախոսներից էր: Գտնում էր, որ հայ ժողովրդի հերոսական պայքարը պատմականորեն օրինաչափ է, արդարացի և առաջադիմական, ընդգծել է այդ պայքարի համազգային բնույթը, փառաբանել հայրենիքի ազատագրության համար պայքարող մարտիկներին: Հայ ազատամարտի վերջնական նպատակը համարել է միասնական և անկախ Հայաստանի ստեղծումը:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am