ՎԱՀԱՆ (Մանվելյան Վահան, Տուղրեմաճյան Կարապետ) (1870-ական թթ. 1-ին կես, Բուլղարիա - 1904), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Գործել Է Կ. Պոլսում: «Բանկ Օտոմանի» միջադեպից հետո (1896, օգոստոս) մեկնել է Բուլղարիա, աշխատել ուսուցիչ: 1901-ին եկել է Արևմտյան Հայաստան (Վան, Սասուն): 1902-04-ին' ՀՀԴ Աասունի լիազոր ներկայացուցիչն էր: Լինելով ընդհանուր ապստամբության կողմնակից՝ ձգտել Է յուրաքանչյուր գյուղում ստեղծել մարտական ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում կապահովեին գյուղի ինքնապաշտպանությունը: 1904-ի Սասունի ապստամբության փաստացի հրամանատարներից էր: Զոհվել է ապստամբությունից հետո, Գելիեգուզան-Մուշ ճանապարհին:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am