«ԹՈՒՐՔ - ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ» (The Turco - Armenian question. The Turkish Point of View”), փաստաթղթերի ժողովածու: Անգլերեն հրատարակել է Թուրքիայի ազգային կոնգրեսը՝ 1919-ին, Կ. Պոլսում: 1975-ին թուրքական պատմաբան Յալչըն Այհանը թարգմանել է թուրքերեն և հրատարակել «Թուրք-հայկական հարցի էությունը փաստաթղթերի լույսի ներքո» վերնագրով: ժողովածուն առաջին աշխարհամարտից առաջ և դրա ընթացքում թուրք-հայկական հարաբերությունների պատմության նենգափոխման առաջին փորձերից է: Նրանում ընդգրկված են կասկածելի փաստաթղթեր, ականատեսների «վկայություններ» և լուսանկարներ, որոնք, իբր, ապացուցում են թուրքական պետության դեմ արևմտահայերի համընդհանուր զինված ապստամբության նախապատրաստությունը: Հայերի տեղահանությունը մատուցվում է իբրև հարկադիր միջոց՝ թելադրված պատերազմի ժամանակ «պետական անվտանգության շահերով»: Առաջ է քաշվում փոխադարձ թալանի, զանգվածային ջարդերի վարկածը: Ժողովածուում ընդգրկված փաստաթղթերը հիմնականում վերցված են 1916-ին Կ. Պոլսում Օսմանյան կայսրության ՆԳ նախարարության հրատարակած «Հայկական կոմիտեների նպատակներն ու հեղափոխական գործունեությունը (սահմանադրության հռչակումից առաջ և հետոգրքից:

Մ. Բոջոլյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am