ԾԱՌՈՒԿՅԱՆ Անդրանիկ Թորոսի (1913, ք. Կյուրին - 1988, Բեյրութ),  գրող:  ՀՀԴ կուսակցության անդամ (1956-ին հեռացել է կուսակ-ցությունից):  1915-ի  Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից: 1918-22-ին եղել է Հալեպի որբանոցում: Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային  վարժարանը (1928), 1930-1934-ին՝ սովորել Բեյրութի  Նշան  Փալանճյան  ճեմարանում: Եղել է ուսուցիչ: 1941-ին հիմնադրել է  «Նայիրի»  պարբե-րականը,  1946-ին՝ խմբագրել «Արևելք» օրաթերթը:  Ծառուկյանի  բանաստեղծություններում և արձակում արտացոլված են  աշխարհասփյուռ  հայության հույզերն ու ձգտումները,  որբացած  սերնդի կյանքը: «Առագաստներ» ժողովածուի  (1934) քերթվածներից մեկում գրում է.

… Հոգիս՝  լքուած բոլորեն ու մերժուած ու վտար՝

Հասկ ապաւէնն  իր  փնտռել  կերթայ խորերն անցեալին...

1952-ին հրատարակվել է Ծառուկյանի «Ման-կություն չունեցող մարդիկ» ինքնակենսագրական վեպը, 1979-ին՝ վեպի շարունակությունը  կազմող «Երազային Հալեպ» գիրքը: 1958-ին առաջին  անգամ  այցելել է Խորհրդային  Հայաստան:  Իր տպավորությունները  Հայաստանի մասին շարադրել է «Հին երազներ, նոր ճամփաներ» (1960)  գրքում:

 

 Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am