Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Տատրակ (Տեր-Կարապետյան Գեղամ)

 ՏԱՏՐԱԿ (Տեր-Կարապետյան Գեղամ), Տարոնցի, Ասողիկ [1865, գ. Խեյպյան (Մշո դաշտում) - 1918, Կ. Պոլիս], ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Մուշի Ս. Կարապետի ժառանգավորաց դպրոցում. Կեդրոն. վարժարանում, 1885-87-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1888-1894, 1896-1908-ին եղել է Մուշի առաջնորդարանի քարտուղար, սերտ հարաբերություններ պահպանել հեղ. գործիչների և հայդուկների հետ: Բողոքել է գավառապետ Մուսա բեկի վարած հակահայկական արարքների դեմ, հաջողել դատի տալ նրան, մասնակցել Կ. Պոլսում 1890-ին նրա դատավարությանը: Դրանից հետո հեռացել է Տիգրանակերտ և 1894-96-ին վարել տեղի Առաջնորդարանի քարտուղարի պաշտոնը: 1908-ի երիտթուրք. հեղաշրջումից հետո ընտրվել է օսմ. խորհրդարանի երեսփոխան (մինչև 1915-ը): Տ-ի ջանքերով շատ դպրոցներ են բացվել Տարոնի գյուղերում: 1915-ին չի տարագրվել ծանր հիվանդության պատճառով, մահացել է Կ. Պոլսում: Գրել է հոդվածներ (հողային հարցի մասին), նովելներ, բանասիրական ուսումնասիրություններ: 1931-ին հրատարակվել է Տ-ի «Տարոն աշխարհի պատկերները ու պատմվածքները», նաև «Ապրիլյան կոտորածը» երկը, որտեղ դատապարտել է Թալեաթին և Էնվերին:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am