ՏԱՄԱՏՅԱՆ Միհրան (1863. Կ. Պոլիս - 1945, Կահիրե), հասարակական-քաղաքական գործիչ: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ավարտել է Վենետիկի Սուրատ-Ռափայելյան վար-ժարանը: Եղել է ուսուցիչ Կ. Պոլսում, Ադանայում, Մուշում և հայկ, դպրոցների տեսուչ՝ Տուրուբերանում ու Վասպուրականում: 1890-ին Գում Դափուի ցույցին մասնակցելու համար հալածվել է. Կ. Պոլսից անցել Աթենք: 1891-ին վերադարձել է Սասան և տեղի հայերին նախապատրաստել ինքնապաշտ-պանության: 1893-ին ձերբակալվել է և մեկ տարի բանտարկվել (Կ. Պոլսում): 1897-ին հեռացել է հնչակյան կուսակցությունից, հետագայում մասնակցել սահմանադրական ռամկավար կուսակցության ստեղծմանը: Տամասյանը որպես Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակության կազմում: Փորձել է Կիլիկիայում ստեղծել հայկ, ինքնավար պետություն: 1920-ի օգոստ. 4-ին Ադանայում Ազգ. գերագույն խորհուրդը, Տամասյանի նախագահությամբ, հռչակել է անկախ հանրապետություն՝ Ինքնավար Հայաստան Ֆրանսիայի հովանավորության ներքո: Սակայն անգլո-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում դեպի Թուրքիա հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրել են Տամասյանի գլխավորած կառավարությունը: Տամասյանը  զբաղվել է նաև գրական գործունեությամբ, գրել է բանաստեղծություններ, կատարել թարգմանություններ:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am