ՍՈՒՐՄԱԼՈՒ, Աուրմալի, Սուրմառի, Սուրբ Սարի (Սարիւսմ), գավառ Արևելյան Հայաստանում՝ Երևանի նահանգում: Եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի ճակատք գավառի կազմում: Վարչական կենտրոնը՝ Իգդիր (Ցոլակերտ) գյուղաքաղաք, գտնվում է Երևանից 40 կմ հվ-արմ„ Ա- րաքսի աջ կողմում:

Հայաստանի 1555-ի բաժանմամբ Սուրմալուն անցել է Պարսկաստանին: 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով միացվել է Ռուսաստանին: Հիմնականում Խոյից և Սալմաստից գաղթած հայերը ստվարացրել են տեղի հայության թիվը: 1832-ին ուներ 1500 տուն (շուրջ 12 հզ. ) հայ բնակիչ, որից 550 տունը (4400 հոգի)՝ Իգդիրում: XIX դ. 2-րդ կեսին և XX դարի սկզբին Արևմտյան Հայաստանից, թուրքական իշխանությունների հալածանքներից փախած բազմաթիվ հայեր բնակություն են հաստատկլ Սուրմալու գավառում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին ապրում էին 37 հզ հայեր, որից 10 հզ-ը՝ Իգդիրում:

1915-ի սկզբին Իգդիրում ձևավորվել է հայկ, կամավորական 2-րդ ջոկատը Դրոյի գլխավորությամբ: 1915-ի հուլիսին Վանից ռուս, բանակի նահանջի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր հանգրվանել են Սուրմալույում նրանց մի մասը զոհվել է սովից ու համաճարակներից: 1916-ի հուլիսին ռուս, իշխանություններն արգելել են արևմտահայ գաղթականների վերադարձը իրենց բնակավայրերը, որի հետևանքով Սուրմալույում հաստատված բազմաթիվ գաղթականներ կրկին համաճարակների զոհ են դարձել: Ականատեսների վկայությամբ, Իգդիրում և շրջակայքում օրական մահացել են տասնյակ ու հարյուրավոր մարդիկ, 1918-ի մայիսի կեսին, թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գրավումից հետո Սուրմալուից մեծ թվով հայեր հեռացել են Արաքսի ձախափնյա շրջանները՝ տալով նոր զոհեր: 1918-ի հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով Սուրմալուն անցել է Թուրքիային: Ստնելով գավառ՝ թուրքերը սրատել են մնացած հայերին: 1919-ին Սուրմալուն ազատագրվել և միացվել է Հայաստանի Հանրապետությանը: Սինչև 1920-ի աշունը շատ սուրմալուցիներ վերադարձել են: 1920-ի նոյեմբերին գավառ ներխուժած թուրք, հրոսակները արյունալի ջարդեր են կազմակերպել: 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը Բաթումի մարգի դիմաց Սուրմալուն հանձնել է Թուրքիային և Խորհրդային Հայաստանի կառավարությանը հարկադրել նույն թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում Թուրքիայի հետ կնքած պայմանագրով ճանաչել այդ բռնակցումը: Հայության վերջին բեկորները հեռացել են Խորհրդ. Հայաստան: Այժմ Սուրմալուն կազմում է Թուրքիայի Կարսի իլի հվ. մասը, բնակեցված է հիմնականում քրդերով և թուրքերով:

 

Գրականության ցանկ՝

Հայկական Հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am