Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Սահմանադրական Ռազմական Կուսակցություն (ՍՌԿ)

 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՍՈԿ), հայ սահմանադրական ռամկավար կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, լիբերալ-բուրժուական կուսակցություն: Հիմնադրվել է 1908-ի հոկտեմբերին, Ալեքսանդրիայում (Եգիպտոս), Վերակազմյալ հնչակյաններ, Արմենական կազմակերպություն և այլ կազմակերպությունների նախկին անդամների մի խմբի կողմից: ԱՌԿ ծրագրում նշվում էր, որ այն հանդիսանում է հայկական ազգային կուսակցություն, որը միավորում է ազգի բոլոր գիտակից և կենսունակ ուժերը՝ անկախ կրոն, և դասակարգ, պատկանելությունից: ՍՈԿ որդեգրել էր «աշխատանքի, դրամագլխի և տաղանդի կամավոր ընկերակցության» սկզբունքը: Ազգ. հարցում հույս դնելով թուրք, սահմանադրության վրա՝ հրաժարվել է Հայաստանի անկախության գաղափարից և պատրաստ էր փոխզիջման գնալ երիտթուրքերի հետ: Սակայն շուտով, զգալով երիտթուրքերի դավադրական էությունը, փոխել է իր քաղաքականությունը նրանց նկատմամբ: Չնայած կուսակցության գործելակերպում նկատվող որոշակի փոփոխություններին, իր II համագումարում (1913, Կ. Պոլիս) ՍՌԿ որոշում է ընդունել ղեկավարվել I համագումարում ընդունված որոշումներով և ծրագրային դրույթներով՝ պաշտոնապես չփոխելով վերաբերմունքը երիտթուրքերի նկատմամբ: Կուսակցությունն իր դիրքորոշումը Հայկ, հարցի, ինչպես և երիտթուրքերի նկատմամբ փոխել է միայն 1915-ի Մեծ եղեռնից հետո: Արևմտահայության ցեղասպանությունից հետո ՍՌԿ ղեկավարությունը սկսել է սերտորեն գործակցել հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հետ: 1919-ի դեկտեմբերին  Երևանում հրավիրված ՍՌԿ շրջանային (Արլ. Հայաստան) համագումարը որոշել է միավորվել վերակազմյալ հնչակյան կուսակցության և Փարիզում կազմակերպված Ազատական միության հետ մեկ կուսակցության մեջ (սակայն այդ որոշումը չի իրականացել), պայքարել միացյալ և անկախ Հայաստանի ստեղծման համար: ՍՌԿ Թիֆլիսում հրատարակել է «Վան-Տոսպ», 1919- 1920-ին Երևանում՝ «Հայաստանի ձայնը» թերթերը: ՍՌԿ կազմակերպչորեն բաղկացած էր Կենտրոնական ակումբից, տեղական ակումբներից և օթյակներից: Աշխարհագրական դիրքով իրար մոտ գտնվող ակումբները միանալով կազմում էին շրջանակներ: 1921-ի հոկտ. 1-ին ՍՌԿ, ի թիվս այլ կուսակցությունների, հիմք դրեց ռամկավար ազատական կուսակցության:


Գրաիկանության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am