ՍՊԻՐՈՎ Դիմիտր (1868-1906), բուլղարացի պատմաբան, հրապպրակախոս: «Հայկական ահավոր կոտորածները: Հայաստանը և սուլթան Աբդուլ Համիդը» գրքույկում (1896, 2-րդ հրատարակում 1897) փաստացի նյութերի և ականատեսների վկայությունների հիման վրա Սպիրովը շարադրել է Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հալածանքների և կոտո¬րածների, հատկապես՝ բուլղարների, մակեդոնացիների նկատմամբ կիրառվող քաղաքականության 1894-96-ին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայկական կոտորածների մասին: Սպիրովը մեղադրում է եվրոպական մեծ տերություններին անտարբերության և այն բանի համար, որ նրանք գործնական միջոցներ չեն ձեռնարկում կանխելու Թարքիայում հայերի նկատմամբ գործադրվող հալածանքները:
Գրականության ցանկ՝
Հայկական հարց, 1996թ., Երևան
Շատ են դիտել
ՔարտեզներՎԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (7.IV-6.V.1915Թ.)
Դիտումներ - 302
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am