ՍՊԱՂԱՆՔԻ ԿՌԻՎՆԵՐ 1899, 1900, մարտեր Սասանի Սպաղանք գյուղում: 1899-ի նոյեմբերին թուրք, իշխանությունները, փորձելով ընկճել Սասանը, 200 հոգաց բաղկացած զորախումբ են ուղարկել և շրջապատել Սպաղանքը: Հայ ֆիդայիների խումբը, Սպաղանաց Մակարի ղեկավարությամբ դիրքեր գրավելով ժայռերի վրա, ուժեղ դիմադրություն է ցույց տվել հակառակորդին, որը գոհեր տալով նահանջել է գետի ձախ ափը: Նույնիսկ օգնություն ստանալուց հետո էլ թուրքերը չեն համարձակվել կրկին հարձակվել՝ վախենալով, որ սպաղանքցիներին կմիանան Սասանի մյուս գյուղերը: 1900-ի հուլիսի 3-ին օգտվելով Սպաղանաց Սակարի բացակա-յությունից, թուրք-քրդական ուժերը (մոտ 3000 հոգի) երկրորդ անգամ են հարձակվել Սպաղանքի վրա: Ներխուժելով գյուղ՝ թուրք, խուժանը սոսկալի նախճիր է սկսել, կոտորել ավելի քան 100 մարդ (այդ թվամ՝ Սակարի հղի կնոջը), իսկ ոճիրի հետքերը կորցնելու համար՝ այրել դիակները:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am