ՍՊԱՆԴԱՐՅԱՆ Սպանդար Ամիրջանի [1894. Շաշի - 1922. Վիսբադեն (Գերմանիայում)], հասարակական գործիչ, հրապարակախոս, խմբագիր: Սիջնակարգ կրթությանը ստացել է Շուշիամ, ապա ավարտել է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1870-ական թթ. Թիֆլիսում աշխատակցել է «Սշակ», «Սեդու Հայաստանի» պարբերականներին: 1882-ին հիմնել է «Նոր դար» թերթը, եղել նրա խմբագիրը: Որպես ազգային-պահպանողական Սպանդարյանը հայ ժողովրդի փրկության և հուսալի ապագայի երաշխիքներից կարևոր տեղ է հատկացրել եկեղեցուն և կրոնին, ազգային եկեղեցին համարել «նեցուկ հայ ազգի գոյությանը»: Սերժել է հայկ, դպրոցները հոգեվոր իշխանությունից անջատելու, ազգության ներսում դավանաբան, տարբերությունները հանդուրժելու տեսակետները: 1903-ին հայկական եկեղեցապատկան գույքի բռնագրավման կապակցությամբ հրապարակայնորեն հանդես է եկել ցարական կառավարության ազգային քաղաքականության դեմ, որի համար ձերբակալվել է և հեռացվել Կովկասից: Նայն ժամանակ քննադատել է պաշտոնական մամուլը՝ Կովկասում ազգամիջյան ընդհարումներ հրահրելու համար: Իր հրապարակախոսության մեջ արծարծել է ազգազատագրական պայքարի հարցերը: Արևմտահայերի ճակատագրին վերաբերող խնդիրներում, զգալով եվոպ դիվանագիտության խոստումների կեղծությունը, հանգել է այն եզրակացության, որ ազատագրության իրավունքը չեն ստանում, այլ ձեռք են բերում: Այս առումով հայերի համար օգտակար է համարել իտալացիների ազատագրական պայքարի և նրա ղեկավար Զ. Գարիբալդիի օրինակը:

 

Գրականության ցանկ՝

հայկաակն հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am