ՍՈԽՈՐԴԻ ԿՌԻՎՆԵՐ 1895. 1897, ինքնապաշտպանական մարտեր 1894-96- ի կոտորածների շրջանում: Իրականացնելով իրենց ջարդարար, քաղաքականությունը՝ թուրք զինված ուժերը փորձել են հաշվեհարդար տեսնել Խլաթի հայկ, գյուղերի բնակչության հետ: 1895-ի ամռանը առաջինը հարձակման է ենթարկվել Սոխորդ գյուղը, որի ինքնապաշտպանությունը ղեկավարել է Աղբյուր Սերոբը, Բարձրացնելով պաշտպան, ամրություններ՝ բնակիչները դիրքեր են գրավել, իսկ Սերոբն իր ֆիդայիներով դիրքավորվել է գյուղի գերեզմանոցի շրջանում և թիկունքից հարձակվել  թուրք-քրդական ուժերի վրա: Հայտնվելով աքցանի մեջ՝ թշնամին խուճապի է մատնվել և կորուստներ կրելով (7 զոհված, այդ թվում՛ քուրդ շեյխը, 40 գերի) փախուստի դիմել: Կռիվն ավարտվել է հայերի հաղթանակով:

1897-ի հունվարի 28-ին թուրք-քրդական ուժերը նորից են հարձակվել Սոխորդի վրա: 2000 հեծյալներ պաշարել են ֆիդայիներին: Սերոբը կազմակերպել է դիմադրությունը և, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը, հմտորեն ճեղքել է թշնամու օղակն ու բարձրացել Նեմրութ սարը: Թշնամին հետապնդել է, բայց բուքի և մառախուղի պայմաններում նրան չի հաջողվել գտնել Սերոբի հետքը, որը, հասնելով Նեմրութի գագաթը, այնտեղից իջել է Շամիրամ գյուղը: Այս կովից հետո առասպելներ են հյուսվել Սերոբի անձի շուրջը, նրան կոչել են Նեմրութի ասլան:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am