Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն

 ՍՈՑԻԱԼ-ԴԵՍՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԴՀԿ). հնչակյան կուսակցություն, հնչակյաններ, հայ քաղաքական կուսակցություն: Հիմնադրվել է 1887- ին, ժնևում: Հիմնադիր ղեկավարներն էին Ոուսաստանից եկած մի խումբ հայ ուսանողներ Ա. Նազարբեկ, Մ. Նազարբեկ, Գ. Կաֆյան, Ռ. Խւսնազատ և ուր.: Կենտրոնական օրգանն էր «Հնչակ» թերթը (այստեղից էլ՝ անվանումը): Կուսակցության սոցիալական հիմքը կազմում էին ռազնոչին մտավորականությունը, արհեստավորները, մանր առևտրականները, հայ քաղաքային և գյուղական մանր բուրժուազիան (նաև բանվորներ որոշ արդ. շրջաններում): Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թարքիայում (114), ԱՄՆ-ում (86), Ոուսաստանում (36), Իրանում (15), Բուլղարիայամ (9), Ոամինիայում (7), Եգիպտոսում (6) ևն: Հնչակյան կուսակցությունը ծնունդ էր հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլի, երբ ազատագրական խմբակներին ու կազմակերպություններին փոխարինելու եկան քաղաքական կուսակցությունները: Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղ-դեմոկրատական հոսանքը (Ս. Նալբանդյան. Րաֆֆի) և Ա. Գերցենի ու նրա «Կոլոկոլ» («Колокол»-«Հնչակ», այստեղից էլ՝ հայկական «Հնչակը») գաղափարները, ռուս հեղինակավոր նարոդնիկությունը: 1888-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրք, լծից Արմ. Հայաստանի ազատագրումը, հայկ, հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը: Հնչակյանների վրա որոշակիորեն ազդել է նաև ժնևում գործող Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրության» խումբը, որի անդամների հետ կապ էին պահպանում հնչակյանները: Միջազգային սոցիալ-դեմոկրատական շարժման աշխուժացման պայմաններում հնչակյանները նարոդնիկների տիպի ազգային, սոցիալիստ, կուսակցությունից վերաճում էին ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության: Կուսակցության ծրագրում սոցիալիզմի մասին հոդվածի առկայությունը պատճառ է դարձել կուսակցության պառակտման: Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896-ին անջատվել են և ձևավորել աոանձին՝ վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը: Ոուսական երեք հեղափոխությունների ընթացքում հնչակյան որոշ կազմակերպություններ գործակցել են ՈԱԴԲԿ հետ, մյուսները՝ ձուլվել: Հնչակյանները, սակայն, դեմ էին համաշխարհային պատերազմի նկատմամբ բոլշևիկների դիրքորոշմանը, ավելի ուշ՝ Բրեստի հաշտությանը (1918): Կուսակցության ծրագրի համաձայն. հնչակյանների գործունեության առանցքը Հայկ, հարցն էր: XIX դ. 80- 90-ական թթ. Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՛ հնչակյանները շուտով համոզվել են. որ համազգ. ապստամբության գաղափարը անիրականանալի է: Ազգային ճնշման դեմ իրենց տակտիկայում հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները: Սեծ արձագանք ունեցան հնչակյանների կազմակերպած (1890-ի հունիսի 18-ին Կարինում, 1890-ի հուլիսի 15-ին' Կ. Պոլսում Գում Գափուի) ցույցերը, ելույթները: 1894- ին նրանք Սասանում զինված ելույթներ կազմակերպեցին, որոնք թեպետ պարտություն կրեցին, սակայն եվրոպ. տերություններին պարտագրեցին Արմ. Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիր (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895). 1890-ական թթ. կեսին, երբ թուրք, կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմն, նպատակը դարձավ արևմտահայերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանությունը: Նրանք ակտիվորեն մասնակցեցին զինված ելույթներին Զեյթունում, Վանում, Սասանում, որոնք, սակայն նույնպես ավարտվեցին անհաջողությամբ: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, ելնելով նոր քաղաքական իրավիճակից, հնչակյան կուսակցությանը փոխեց իր ծրագրային պահանջները, որդեգրեց երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվեց զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից՝ հայտարարելով, որ կուսակցության առաջնային նպատակն է Հայաստանի, Սակեդոնիայի և մյուս ենթակա ժողովուրդների ինքնավարությունը, ամբողջ Թուրքիայի համար՝ ժողովրդավարական սահմանադրությունը: 1912-ին, երբ վերստին արծարծվեց Արմ. Հայաստանի բարենորոգումների հարցը, հնչակյան կուսակցությանը հանդես եկավ Ոուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, իսկ ավելի ուշ՝ եվրոպ. երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով: Բայց շատ շուտով սահմանադրական պատրանքները ցրվեցին, և հնչակյանները հասկացան, որ երիտթարքերը Հայկ, հարցում շարունակում են Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականությունը: Հնչակյանների գործունեության մեջ առաջնային դարձան զինված ընդդիմության և ինքնապաշտպանության խնդիրները: Սակայն նրանք չհասցրին նախապատրաստել հայ բնակչությանը ինքնապաշտպանության. երիտթուրքերը ջախջախեցին Թուրքիայամ գործող հնչակյան կազմակերպությունները, ձերբակալեցին ղեկավար գործիչներին, որոնցից 20-ին (Փարամագ և ուր.) 1915-ին մահապատժի ենթարկեցին Կ. Պոլսում: Հնչակյւսնները դարձան սկսվող ցեղասպանության առաջին գոհերը: Չնայած դրան, որոշ վայրերում նրանք կարողացան կազմակերպել զինված դիմադրություն (տես Սասա լեռան հերոսամարտ 1915, Ֆընտըմագի ինքնապաշտպանությու ն 1915 ևն), և հայ բնակչության մի մասը փրկվեց: Կուսակցության կենտր. վարչությունը 1915-ի հունվ. 7-ին Փարիզում դիմեց աշխարհի հասարակայնությանը՝ փրկելու հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) հնչակյաններն ակտիվորեն մասնակցեցին ռուսական բանակի կազմում հայկ, կամավորական ջոկատների կազմակերպմանն ու գործունեությանը: 1916-ին ֆրանսիական կառավարության որոշմամբ ստեղծվեց Արևելյան լեգեոնը, որը հիմնականում կազմված էր հնչակյաններից: 1920-ի օգոստոսին հնչակյանների ջանքերով հռչակվեց Կիւիկիայի անկախությունը, կազմավորվեց հայկ, կառավարություն (Ս. Տամատյանի ղեկավարությամբ): 1918-ի մայիսին հնչակյանների ջոկատը մասնակցեց Սարդարապատի ճակատամարտին: 1917-ի փետրվարի հեղափոխությունից հետո հնչւսկյաններն իրենց աջակցությունը հայտնեցին ժամանակավոր կառավարությանը: Հնչակյան կուսակցությունն ընդունեց Հոկտեմբերիր հեղափոխության հաղթանակը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը: Նրանց ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտեցին Անդրկովկապան սեյմի գործունեությունը, դեմ արտահայտվեցին դաշնակցականների գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (մինչդեռ սփյուռքի հնչակյանները ողջունեցին այն): Հայաստանում խորհրդ. իշխա¬նության հաղթանակից հետո, ենթարկվելով Կոմինտերնի 1923-ի փետրվարի 5-ի հնչակյան կուսակցության մասին որոշմանը, ԽՍՀՄ տարածքում հնչակյան կազմակերպությունները լուծարվեցին, մի մասը մտավ ՌԿ(բ)Կ մեջ: 1991-ից Հայաստանում սկսեց գործել Հայաստանի հնչակյան կուսակցությունը, որի հիմնական խնդիրը, ինչպես և սփյուռքում, մնում է Հայկական հարցի լուծումը:

 

Գրականության ցանկ՝

Հայակական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am