ՍԻԼԻԿՈՎ (Սիլիկյան) Մովսես Բաբայի [1862, գ. Վարդաշեն (Ելիզավետպոլի նահանգի Նուխիի շրջանում) - 1937], ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր (22.8.1917): Ավարտել է Մոսկվայի ռազմ, գիմնազիան (1882), Ալեքսանդրյան ռազմ, ուսումնարանը (1884), սպայական հրաձգային դպրոց (1904): Ռուս, բանակում ծառայել է 1884-ից: Եղել է գումարտակային համհարզ, վաշտի, գումարտակի, գնդի և դիվիզիայի հրամանատար: Առաջին համaշխարհային պատերազմի (1914-18) նախօրյակին նշանակվել է Երևանի պարետի օգնական: Պատերազմին մասնակցել է Կովկասյան ռազմաճակատում: Եղել է գնդի, ապա՝ Վանի զորախմբի հրամանատար, աչքի ընկել Սուշի, Բիթլիսի գրավման, Էրզրումի գրոհի ժամանակ, որի գրավումից հետո նշանակվել է քաղաքի պարետ: Սարտական սխրանքների համար պարգևատրվել է շքանշաններով, Գեորգիևյան զենքով: Կովկասյան ռազմաճակատի փլուզումից և ռուս, զորքերի հեռանալուց հետո պաշտոնաթող է եղել, սակայն 1918-ի հունվ. նշանակվել է 1-ին հայկական  հրաձգ. դիվիզիայի հրամանատար: Կարճ ժամանակում ստեղծել t մարտունակ զորամասեր, որոնք դիմակայել են թուրք, արշավանքին: Շուտով նշանակվել t Երևանյան զորախմբի հրամանատար: Երբ 1918-ի մայիսին, գրավելով Ալեքսանդրապոլը, թուրք, զորքերը սկսել են հարձակումը Երևանի ուղղությամբ, Սիլիկովը ստանձնել է կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների ընդհանուր հրամա¬նատարությունը: Սարդարապատի (տես Սարդարապատի ճակատամարտ 1918) և Բաշ Ապարանի (տես Բաշ Uպարանի ճակատամարտ 1918) ճակատամարտերում ջախջախիչ հարված է հասցրել թուրք, զորքերին, կասեցրել նրանց հարձակումը: Այս մարտերում ի հայտ t եկել Սիլիկովի զորավարական հմտությունը: Աարշալ Հ. Բաղրամյանը բարձր է գնահատել Սիլիկովի ծառայությունները՝ նրան բնութագրելով որպես «ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին»: 1920-ի աշնանը Սիլիկովը եղել t հայկական զորքերի հրամանատարը Կարս-Ալեքսանդրապոլ ճակատում՝ ջանալով սանձել առաջացող թշնամու առավել գերակշիռ ուժերը: Բանակից զորացրվելով՝ ծառայելէ խորհրդ. հիմնակություններում: 1937-ին անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am