ՍԵՐՈԲՅԱՆ Սաշեղ ( - 1951, Նիկոզիա), հասարակական և եկեղեցական գործիչ, պատմաբան: Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիրներից: Եղել է Արաբկիրի և Ադանայի հոգևոր առաջնորդ: 1910-ից ապրել է ԱՍՆ-ում, Բոստոնում հիմնել է թեմ և ընտրվել հովիվ, նպաստել Է ՀԲԸՍ գործունեության աշխուժացմանը: Առաջին համաշխ. պատերազմի ժամանակ փորձելով միավորել հայկ, ուժերը՝ ստեղծել Է միջկուսակցական մարմին, կազմակերպել հայկ, կամավորական շարժման համար միջոցներ հանգանակելու գործը: 1910-ին Բոստոնում հրատարակել է «Ստանայի ջարդը և պա-տասխանատուները» աշխատությունը, որտեղ մերկացրել Է Ադանայի կոտորածի կազմակերպիչ երիտթուրքերին: Պատերազմից հետո աշխատել Է Կիլիկիայում և Կիպրոսում: Հրաժարվելով հոգևոր կոչումից (արքեպիսկոպոս)՝ զբաղվել է մանկավարժ, և գիտական գործունեությամբ: Գրել է պատմագիտ. աշխատություններ, որոնցում ստեղծել է հայ ազգազատագրական շարժման և Հայկական հարցի պատմության մի ամբողջական ուրույն աշխարհայացք: «Հայկական մղձավանջը, քննական վերլուծումներ» (1916) աշխատության մեջ նշել է, որ հայկական շարժումը հետևանք է անլուր ճնշումների և բռնությունների, որ «հայ հեղափոխությունը արդյունքն է և ոչ պատճառը հայ տառապանքին»: Հայ ժողովրդի ազատագր. պայքարի պատ-մության մեջ («Հայկական հարցը և ա- նոր փուլերը», 1937) Սերոբյանը առանձնացրել է երկու շրջան, աոաջինն ընդգրկել է ողջ շարժման պատմությունը մինչև արմենական կազմակերպության ձևավորումը, երկրորդը՝ այն ժամանակը, երբ արտասահմանում ստեղծվել են հայկ, կոմիտեներ, և հիմնադրվել է հնչակյան կուսակցությունս. «Մանչեստրի հայ գաղութը» (1911) ուսումնասիրության մեջ Սերոբյանը գրել է, որ հայկական պատվիրակության առաքումը Եվրոպա «... հայ դիվանագիտության աչքառու հաջողությունը չէր, այլ մեկ դժոխային խաղը սուլթան Հւսմիդի», որը համոզված էր, որ Ռուսաստանը կմերժի հայերի պահանջը: Սուլթանի նպատակն էր տապալել Հայաստանի ինքնավարության ծրագիրը հենց ռուսների ձեռքով՝ դրանով ստեղծելով անվստահություն երկու ժողովուրդների միջև: Սերոբյանի կարծիքով, Հայկ, հարցում հայերը չպետք Է վստահեին նաև անգլ. դիվանագիտությանը:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am