ՍԵՐԵՆԿՅՈՒԼՅԱՆ Վարդգես, Հովհաննես, Զայրմար, Գիսակ, (1871, Կարին - 1915, Ուրֆա), ազգային-ագատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Եղել Է 1890-ի Կարինի ցույցերի կազմակերպիչներից, որի համար ձերբակալվել Է: 1892-ից, բանտից ազատվելուց հետո, անցել է Կ. Պոլիս: Սասնակցել է օսմանյան բանկի գրավման նախապատրաստական աշխատանքներին: Գործել է Բուլղարիայում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում, 1901-ից՝ Վանում: Իր գործունեության ընթացքում խուսափել է մասնակի կռիվներից և գաղտնի նախապատրաստվել ընդհանուր ապստամբության (Հրայրի հետ կազմել է ապստամբության կանոնագիրք): Գործակցել է արմենականների հետ: Հաջողության է հասել հայ-քրդական համագործակցության հարցում: 1903-ին Վանում ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության: 1908-ին ազատվել է բանտից և անցել Կարին, որտեղ և ընտրվել է օսմանյան խորհրդարանի երեսփոխան: 1915-ին թուրքերը ձերբակալել են, տարել Ուրֆա, որից ոչ հեռու՝ Գարաքեոփրի վայրում խոշտանգել ե սպանել են:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am