ՍԵՄԱԼԻ ԿՌԻՎ 1904 տեղի է ունեցել ապրիլի 13-ին, թուրք-քրդական ուժերի և հայ ֆիդայիների միջև: 1904-ի Սասանի ապստամբության դրվագներից: Ուժեղացնելով հարձակումները Սասունի հյուսիսային շրջաններում, գրավելով Շենիկը' թուրք, ուժերի հրամանատար Քեոսե Բինբաշին նախատեսել Է գրավել Սե մալը, մտնել Գելիեգուզան: Երբ թշնամին շարժվել է դեպի Սեմալ և Ալիանք, հայդուկները քաջարի դիմադրություն են ցույց տվել: Պաշտպանությունը ղեկավարում էին Անդրանիկը, Աուրադ Սեբաստացին, Հրայրը: Կովի ընթացքում ժողովուրդն աստիճանաբար անցել է Գելիեգուգան: Սարտում ծանր վիրավորվել է Սեպուհը, զոհվել է Հրայրը: Ձայի դիրքերում լուրջ դիմադրություն է ցույց տվել Սուրադը: Ալիանքի ուղղությամբ կռվող հայդուկներին չնայած հաջողվել է թշնամուն քշել մինչև Շենիկ, սակայն ուժերի պակասը ստիպել է նրանց հետ դաոնալ: Կռիվը տևել է մինչև երեկո: Թեպետ Սեմալը գրավվել է, սակայն հաջողվել է ժողովրդին տեղափոխել Գելիեգուզան: Թշնամին տվել է 80-100, հայերը՝ 10 սպանված:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am