ՍԱՐԳՍՅԱՆ Երվանդ Ղազարի (ծ. 1913), պատմաբան, արևելագետ: Պատմության գիտությունների դոկտոր: Թուրքիայի հասարակական-տնտեսական խնդիրներին, Արևմտյան  Հայաստանում օսմանյան կառավարության ագրարային քաղաքականությանը, քեմալական շարժմանը, թուրք նվաճող քաղաքականությանը, հայ-թուրք ական խորհրդա-թուրքական հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակ է: «Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականությունն Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում» (1962, ռուս.) աշխատության մեջ բացահայտել է պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության նվաճող էությունը, նշել, որ այդ աշխարհըմբռնումը դարձել է երիտթուրքերի արտաքին քաղաքականության հիմքը, վերլուծել է Օսմանյան կայսրության հետ պատերազմի մեջ մտնելու պատճառները և զավթող ծրագրերը, որոնցով պայմանավորված էր թուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը: Սիաժամանակ լուսաբանել է 1918-ի թուրք, արշավանքը Այսրկովկաս և հայ ժողովրդի պայքարը թուրք զավթիչների դեմ: «Օսմանյան կառավարության քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում և տերությունները 19-րդ դարի վերջին քառորդին և 20-րդ դարի սկզբին» (1972, ռուս.) աշխատության մեջ Օսմանյան կայսրության կառավարող շրջանների հաստնտ և ազգ քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում դիտել է միջազգային հարաբերությունների համապատկերի վրա, ցույց տվել մեծ տերությունների քաղաքականությունը և տնտեսական շահերը Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am