ՍԱՄՍՌՒՆ, Ս ա մ ս ո ն (հնում՝ Ամիսոս), նավահանգիստ-քաղաք և գավաո Օսմանյան կայսրության հսարլում' Տրապիզոնի վիլայեթի արմ. մասում (ներկայումս համընկնում է Թուրքիայի համանուն իլի մի մասիճ):

Ա-ում հայերը բնակություն են հաս-տատել հնուց անտի: 1890-ական թթ- ից թուրք, իշխանություններն ակտիվորեն սկսել են հայաթափել Սամսունը: Եթե 1890-ին Սամսուն քաղաքում և նրա գավառում բնակվել են շուրջ 22 հզ. հայեր, ապա 1895, 1899-ի ջարդերի և Ռուս, կայսրության ծովափնյա շրջանները հարկադիր արտագաղթերի հետևանքով նրանց թիվը կրճատվել է 1901-ին կազմելով ընդամենը 12 հզ., որից 2500-ը Սամսուն  քաղաքում, մնացածը՝ գավառի Չարշամբա, Թերմե, Ունիե, Ֆաշ, Բաֆրա քաղաքներում, շրջակա 30 փոքրիկ հայկ, գյուղերում: Հայահալած նոր գործողություններ են կատարվել հատկապես 1907-ին. միայն մայիս-հունիսին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներ են արտագաղթել ևս 1500 սամսունցիներ: 1914-ին Սամսի գավառում հայերի թիվն արդեն չէր անցնում 10 հազարից: 1915-ի հունիսի 24-ին տրվել է գավառի հայության տեղահանման հրամանագիրը: Քաղաքի հայկ, թաղամասը շրջափակվել է թուրք, կանոնավոր զորքերով: Ձերբակալվել է քաղաքային կուսակցությունների ղեկավարների զգալի մասը և կախաղան բարձրացվել. 50 ընտանիքի պարտադրվել է մահմեդականություն: Հուլիսի սկզբին սամսունցիների կարավանները տարվել են Սալաթիայի ուղղությամբ: Հազարավոր մարդկանց չեթենները կոտորել են Հասան Չելեբի  մոտ և Եփրատն անցնելիս: Բազմաթիվ տարագիր ու հիվանդ սամսունցիներ իրենց մահկանացուն են կնքել Սուրուճում և Հալեպում: Սահից մազապուրծ մի քանի հարյուր սամսունցիներ հանգրվանել են Ռուսաստանում, իսկ Հալեպ տարագրվածներից ոմանք Կ. Պոլսի վրայով անցել են Ֆրանսիա: Երբ 1919-ին ֆրանսիական դեսանտը գրավեց Սամսունը այնտեղ մնացել էին միայն հատուկենտ հայեր:

 

Գրականության ցանկ՝

հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am