ՍԱՅԻԴ ՀԱԼԻՍ (Said Halim) փաշա (1863-1921), թուրք պետական գործիչ: Երիտթուրքերի պարագլուխներից և հայերի ցեղասպանության գլխ. հանցագործներից: Հայտնի էր իր տեսական աշխատություններով: Գտնում էր,  որ մահմեդականությունը, ի տարբերություն առաջընթացը «խոչընդոտող» քրիստոնեության, ժողովրդավարական կրոն է` հիմնված իրավահավասարության և անձն, ազատության վրա: Այդ պատճառով, ըստ Հալիսի, մահմեդական աշխարհում անհարկի է պայքարը ժողովրդավարության և ազատության համար: 1913-ին նշանակվել է մեծ վեզիր՝ միաժամանակ կատարելով «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխ. քարտուղարի պարտականությունները: Աոաջին աշխարհամարտի (1914-18) վերջին շրջանում մեծ վեզիրի պաշտոնը զիջել է Թալեաթին. Սուդրոսի զինադադարից (1918) հետո ձերբակալվել է և պատասխանատվության ենթարկվել իբրև պատե-րազմի հանցագործ և հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպման մասնակից: Սակայն անգլիացիների քաղաքական խարդավանքների շնորհիվ փրկվել է պատժից և աքսորվել Սալթա, իսկ 1921-ին ազատ արձակվել: 1921-ի դեկտ. 6-ին Հռոմում Սայիդ Հալիսին սպանել է հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը:


Գրականության ցանկ՝

Հայկաակն հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am